Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հրավերով Հայաստանի Հանրապետությունից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանկում ընդգրկված Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի կերպարվեստի ուսուցիչ Արտակ Բարսեղյանը և 9-րդ դասարանի սովորող Դավիթ Կավկասյանը «Փրկել և պաշտպանել» միջազգային բնապահպանական ակցիայի շրջանակում ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում հաջողությամբ մասնակցել են «Մեկ մոլորակ-մեկ ապագա» խորագրով միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումին:
Ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառումների ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներն ազգային երգ ու պարի, ուտեստների, հատուկ միջոցառումների համար պատրաստված տեսահոլովակների միջոցով ներկայացրել են Հայաստանն ու մեր երկրի առանձնահատկությունները:
9-րդ դասարանի սովորող Դավիթ Կավկասյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները: Հատուկ անդրադարձ է եղել Սևանա լճի էկոլոգիական նշանակությանը և խնդիրներին:
Միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումի 3-րդ օրը նախատեսված մրցույթի շրջանակում ուսուցիչ Արտակ Բարսեղյանը ներկայացրել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ ապրիլի 26-ին անցկացված ծաղկահավաքը, որի ընթացքում Երևանի թիվ 78 հիմնական դպրոցի սովորողներն ու դպրոցի էկոխմբակի անդամները մասնակցել էին բուսական թափոնների վերամշակման աշխատանքներին:
Հայկական պատվիրակությունը հայրենիք է վերադարձել հատուկ դիպլոմով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…