ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի Ա. Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցի սաները հանրային կառավարման ճանապարհին

Հունիսի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

Առաջնորդվելով յուրաքանչյուր օրվան հագեցած բովանդակություն տալու սկզբունքով՝  մեր դպրոցի սաները հունիսի 14-ին մասնակցեցին Աբովյանի քաղաքապետարանում կազմակերպված դասընթացին,որի նպատակն էր խրախուսել դպրոցականներին ցուցաբերելու հետաքրքրություն հանրային մասնակցության հետ կապված հարցերի նկատմամբ: Դասընթացը կազմակերպել էր «Կայուն զարգացման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը:Մասնակից աշակերտները քննարկեցին, թե ինչ է իրենց համար նշանակում ժողովրդավարությունը,ինչ են պատկերացնում ազատ, արդար ընտրություններ, օրենքի գերակայություն,մարդու իրավունքների պաշտպանություն ասելով:Ծանոթացան հանրային կառավարման համակարգին, տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու և ղեկավարի լիազորություններին, համայնքային զարգացման ծրագրի կառուցվածքին և բովանդակությանը, համայնքային բնուջեին:

Շնորհակալություն կազմակերպիչներին: Դե ինչ, սովորելու գործընթացը անվերջ է, իսկ իրազեկ և բանիմաց  քաղաքացի դառնալը՝  օրվա պահանջ:

Դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան