ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը: Այդ նպատակով այսօր կրթության ոլորտում գործող շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ կայացած հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ակնկալելով դրա վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկություններն ու դիտողությունները:
«Կրթությունը դիտարկում ենք որպես հիմնական իրավունք, այդ իսկ պատճառով կարևորվում է համընդհանուր, հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթությունը: Որպես ոլորտային քաղաքականության հիմնական թիրախներ՝ նախագծում առանձնացվել են որակյալ կրթության ապահովումը և կրթության մատչելիության ապահովումը: Առաջին թիրախում կարևորվել է երեք կետ՝ դասավանդողների որակի ապահովում, կրթական ծրագրերի բովանդակային արդիականացում և նյութատեխնիկական բազայի ապահովում ու սովորողակենտրոն միջավայրի ստեղծում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ որպես կրթության մատչելիության ապահովում առանձնացնելով նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը, համընդհանուր ներառականության անցումը և խոցելի խմբերի երիտասարդների ընդգրկվածության մեծացումը մասնագիտական կրթության հատվածում:
«Այս բոլոր թիրախները տեղավորված են 8 բյուջետային ծախսային ծրագրերում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար՝ հանդիպման կազմակերպիչները հորդորել են նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկություններն ու դիտողությունները գրավոր ներկայացնել նախարարություն, որոնք, ըստ պատասխանատուների, կքննարկվեն և հաշվի կառնվեն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…
Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…
«Արդյո՞ք միշտ ավելի լավ է բաց և ուղիղ հաղորդակցվել մարդկանց հետ, թե երբեմն խնամքով լռելն ու ընտրովի խոսելը կարող է ավելի արդյունավետ լինել հարաբերությունների պահպանման համար»:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց