ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում ներկա է գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ֆիզիկայի միասնական քննության համար հայտագրված 1460 դիմորդներից 174-ը քննություն էին հանձնում այս դպրոցում:
Նախարարը հետևել է քննության կազմակերպչական աշխատանքներին, հաջողություն է մաղթել դիմորդներին, ինչպես նաև զրուցել դիմորդների ծնողների հետ:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ քննական գործընթացը հանգիստ է ընթանում.
«Նախկին տարիներին, օրինակ, երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտներն ավելի հանգիստ են, ավելի ինքնավստահ, ինձ պատմեցին, որ լավ պատրաստված են: Մեծ մասը պոլիտեխնիկական համալսարանի դիմորդներ են և ուրախալի է, որ տեխնիկական մասնագիտություն նախընտրող շրջանավարտների մեջ տարեցտարի ավելանում է աղջիկների թիվը: Հայաստանն այդ առումով աշխարհում առաջատար դիրքեր է գրավում: ՏՏ ոլորտում ավելի քան 30% իգական սեռի աշխատողներ ունենք, այն դեպքում, երբ աշխարհում կանանց ներգրավվածության միջին ցուցանիշն այդ ոլորտում 10-12% է»,- նշել է նախարարը:
«Ֆիզիկա» առարկայի քննության տևողությունը 3 ժամ է, ավարտից մեկ ժամ անց քննական թեստերի պատասխանները կհրապարակվեն Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում, իսկ գնահատականները քննական կենտրոններում կհրապարակվեն 5 օր հետո:
Անդրադառնալով 9-րդ դասարանցիների «Հայոց լեզվի» միասնական քննությանը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ միջին գնահատականը մոտ է նախորդ տարվա միջին գնահատականին, տարբերություններն ընդգծված են անբավարար և գերազանց ստացածների միջև.
«Մենք պետք է հասկանանք, թե այս պահին մեր աշակերտը ինչ իրական գիտելիք ունի: Պետք է հասկանանք իրական գնահատականների մակարդակը և ըստ դրա արդեն փոփոխություններ անենք ծրագրերում և չափորոշիչներում: Առանց ճշգրիտ տվյալների չենք կարող արդյունավետ ռեֆորմներ անել: 9-րդ դասարանում կենտրոնացված քննությունների նպատակն իրական պատկեր ունենալն է: Մենք պատրաստվում ենք հաջորդ տարիներին կենտրոնացված քննությունների թիվն ավելացնել` հաշվի առնելով քննությունների արդյունքների վերլուծությունները»,-նշել է նախարարը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Վերջին տարիներին, կրթական նոր չափորոշիչներով էսսեագրության մուտքը դպրոցներ բավականին մեծ մարտահրավերների առաջ կանգնեցրեց թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին: Սակայն այս նոր մշակույթի ձևավորման ճանապարհին աշակերտների համար ամենամեծ դժվարությունը սեփական մտքերը ճիշտ…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Grammar Review: Subjunctive Mood / Verbs of Suggestion & Recommendation (էջ 39-40 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը նպատակաուղղված…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Thinking Corner & Vocabulary / Glossary (էջ 34-36 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը կենտրոնանում է բառապաշարի ընդլայնման, քննադատական…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Writing Corner: What is a Paragraph? (էջ 28-29 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը հանգուցային է 12-րդ դասարանի սովորողների…
Բարի երեկո, հարգելի' գործընկերներ: Մեր օրերում հաճախ բախվում ենք այն խնդրին, որ գրականության դասաժամերին հաճախ աշակերտների համար պարզ չի լինում որևէ գրական հերոսի կերպարը, վերջինիս արարքներ:Թվային դարաշրջանի աշակերտի համար դասական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց