ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

41 ուսուցիչ արժանացել է Կրթության հավասարության դեսպանի կոչման

Հունիսի 7, 2019
Պաշտոնական

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրն այս տարի ավարտող այն 41 մասնակցին, ովքեր հիմնադրամի կողմից արժանացան Կրթության հավասարության դեսպանների կոչմանը:  

Այդ առիթով կազմակերպված միջոցառմանն այսօր մասնակցել և ծրագրի բոլոր շրջանավարտներին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Փոխնախարարի խոսքով՝ այն աշխատանքը, որ կատարում են ծրագրի դասավանդողները, անփոխարինելի ներդրում է կրթության և, առհասարակ, հասարակության զարգացման գործում:

«Կարևոր է, թե ինչ ուղենիշային ճանապարհ ենք հարթելու մեր ապագա քաղաքացիների համար: Բոլոր մասնագիտությունների հիմքում առաքելությունն է, բայց ուսուցիչը նաև կոչում է, տեսակ, ապրելակերպ: Աշխարհում չկա ավելի մնայուն արժեք, քան կրթությունը, չկա ավելի կարևոր ներդրում, քան սեփական գիտելիքների փոխանցումը, և չկա ավելի արժանապատիվ քայլ, քան ինքնակրթությունն է:

Համայնքների զարգացման հարցով ևս «Դասավանդիր, Հայաստան»-ը մեծ գործ է կատարում, քանի որ ծրագրի ուսուցիչները նաև ներկայացնում են համայնքի զարգացման տարբեր ծրագրեր և ներգրավվում դրանցում: Այսօրվա մեր կրթական քաղաքականությունը միտված է, որ յուրաքանչյուր բնակիչ իր անմիջական մասնակցությունն ու ներդրումն ունենա դպրոցի և համայնքի զարգացման գործում: Այս հինգ տարիների հետագծում դուք եք կանգնած, և դրանք ուղենիշային են լինելու նաև այսօրվա շրջանավարտների համար»,-դիմելով ներկաներին՝ նշել է Լուսինե Առաքելյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը. «Դպրոցը պետք է դարձնենք քաղաքացի կերտող ինստիտուտ, կրթագիտական կաճառ, որտեղ կերտվելու են ազատ մտքի թռիչքով, քննադատական և վերլուծական մտածողությամբ քաղաքացիներ»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:

«Դասավանդի'ր, Հայաստան»-ի 41 ուսուցիչները երկու տարի առաջ մեկնել են Հայաստանի տարբեր համայնքներ՝ դասավանդելու դպրոցներում և նպաստելու կրթական համակարգում ամենամեծ խնդրի լուծմանը՝ կրթական հնարավորությունների հավասարության ապահովմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպե՞ս հաղթահարել մաթեմատիկայի նկատմամբ վախը և խթանել սովորողների հետաքրքրությունը

    Թեմայի հեղինակ՝ varsshaboyan778@gmail.com

    Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…

  • 10–12-րդ դասարաններում սովորե՞լ ամեն ինչ, թե՞ միայն անհրաժեշտը

    Թեմայի հեղինակ՝ Elena.1981#

    10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…

  • Հանրային ամոթանք դասարանում․ դաստիարակո՞ւմ, թե՞ երկարատև վնաս

    Թեմայի հեղինակ՝ Meri Harutyunyan

    «Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…

  • Հայաստանը` կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում:

    Թեմայի հեղինակ՝ shox

    Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…

  • #ՀՊՉ

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…