ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանն անդամակցել է Intel գիտատեխնիկական փառատոնին

Հունիսի 7, 2019
Պաշտոնական

Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում  (Intel International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար:

Ամեն տարի աշխարհի ավելի քան 75 երկրներից շուրջ 1800 աշակերտների համախմբող փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները պետք է ներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք անցնելու են միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում։ Այս փուլը հաղթահարած մասնակիցներն արդեն 2020 թվականին հնարավորություն կունենան մասնակցելու ԱՄՆ-ում անցկացվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին և իրենց ծրագրերով մրցել այլ երկրների ներկայացուցիչների հետ: Մրցույթի առաջին տեղը գրաված ծրագիրն արժանանում է Gordon Moore Award մրցանակին` ստանալով 75,000 ԱՄՆ դոլար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին Հայաստանի մասնակցության մասին, ընդգծել է, որ նման ծրագրերի շնորհիվ աշակերտները վաղ տարիքից սկսում են հետաքրքրվել գիտությամբ.

 «Տարիներ շարունակ գիտությունը կտրված է եղել հասարակությունից, այդ իսկ պատճառով գիտական շատ հետազոտություններ չեն կիրառվել իրական կյանքում և չեն համապատասխանել գոյություն ունեցող պահանջներին։ Այժմ մեր նպատակն է գիտությունը վերադարձնել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր երիտասարդները վաղ տարիքից սովորեն հետազոտել ու ստեղծել նորը, և այս առումով Հայաստանի մասնակցությունը Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին մի մեծ քայլ առաջ է»-նշել է նախարարը։ 

Փառատոնի մասնակիցները մրցում են 22 բնագավառում, որոնց շարքում են մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան և այլն: Բացի առաջին տեղը գրաված ծրագրից մրցույթում սահմանված է նաև երկու մրցանակ, յուրաքանչյուրը՝ 50,000 ԱՄՆ դոլար պարգևով։ Առանձին բնագավառներում նախատեսված են նաև այլ մրցանակային տեղեր՝ համապատասխանաբար 3,000 1,500, 1,000 և 500 ԱՄՆ դոլար պարգևներով։

Մրցույթին մասնակցելու գործընթացի և չափորոշիչների մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես կգա առանձին հայտարարությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպե՞ս հաղթահարել մաթեմատիկայի նկատմամբ վախը և խթանել սովորողների հետաքրքրությունը

    Թեմայի հեղինակ՝ varsshaboyan778@gmail.com

    Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…

  • 10–12-րդ դասարաններում սովորե՞լ ամեն ինչ, թե՞ միայն անհրաժեշտը

    Թեմայի հեղինակ՝ Elena.1981#

    10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…

  • Հանրային ամոթանք դասարանում․ դաստիարակո՞ւմ, թե՞ երկարատև վնաս

    Թեմայի հեղինակ՝ Meri Harutyunyan

    «Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…

  • Հայաստանը` կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում:

    Թեմայի հեղինակ՝ shox

    Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…

  • #ՀՊՉ

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…