ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի առարկայական շաբաթը Վանաձորի հ.27 դպրոցում

Նոյեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Ղ. Ալիշանի անվան հ․27 հիմնական դպրոցում հոկտեմբեր ամսին ամփոփվեց մայրենիի առարկայական շաբաթը: Հոկտեմբերի 13-ին Iա դասարանում դասվար Ա. Մարտիրոսյանը բացեց հրաշք հայոց այբուբենի առաջին էջը՝ ուսուցանելով «Ա հնչյուն- տառը»:

«Ա հնչյուն տառի» ուսուցման երթը շարունակեց դասվար Ա. Մարաբյանը Iբ դասարանում: Խմբային աշխատանքը փոքրիկները կատարեցին քաղցրալուր երաժշտության ելևէջների ներքո, որից հետո աշխատանքը ներկայացրին տնօրինությանը: Առաջին դասարանցիները մեծ ոգևորությամբ սովորեցին «Ա» տառը: Մեթոդական շաբաթը շարունակեցին դասվարներ Ա. Արամյանը (IIա դաս.) և Ա. Վարդումյանը (IIբ դաս.): Նրանք կազմակերպել էին փորձարարական դասեր «Ոսկեծամիկ աշուն» թեմայով:

 Դասվար Ա. Արամյանը և IIա դասարանի աշակերտները ներայացրին ինտեգրված դաս, որտեղ երևում էր միջառարկայական կապը մայրենի, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա առարկաներից: Աշակերտները ներկայացրին աշունն իբրև մեղեդի, երբեմն պայծառ, երբեմն թախծոտ, երբեմն օրորոցային, բայց միշտ լուսավոր, լավատեսությամբ լի: Դասարանում զգացվեց աշնան գեղեցկությունը, անուշահամ մրգերի համը, երեխաների ուրախ ու պայծառ տրամադրությունը:

 Դասվար Ա.Վարդումյանը և IIբ  դասարանի աշակերտները ճանապարհորդեցին աշնանային գունագեղ և կախարդական աշխարհում և յուրովի ներկայացրին «Ոսկեծամիկ աշուն» թեման: Մեթոդական շաբաթվա ընթացքում տնօրինության կողմից կատարվեցին դասալսումներ,որի ընթացքում IIIա դասարանի աշակերտները և դասվար Շ.Մայիլյանը ներկայացրին «Անտառի բնակիչները» թեման:Երեխաները դարձան փոքրիկ դերասաններ,բեմադրեցին կենդանիների կերպարները:Դասն ամփոփեցին խմբային աշխատանքի միջոցով՝ ներկայացնելով յուրաքանչյուր կենդանու՝ ձմռանը նախապատրաստվածությունը:

IIIբ դասարանում «Արջի և վարազի կռիվը» դասանյութն էր: Դասվար Ա.Հարությունյանը վարեց նոր մեթոդներով հագեցած դաս:

IVա դասարանի աշակերտները դասվար Մ.Պետրոսյանի գլխավորությամբ ամփոփեցին «Հայաստանի յոթ և բյուր հրաշքները» թեման՝ ներկայացնելով նշանավոր մարդկանց կատարած գործերի կարևոր դերն ու նշանակությունը:

Ivբ դասարանում Լ.Մելքոնյանը վարեց հետաքրքիր դաս «Սասունցի Դավիթը կռվում է դևերի դեմ» թեմայով: Դասի ընթացքում թևածում էր հայրենասիրական ոգին ու շունչը:

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…

  • ՏՀՏ գործիքները՝ դասապրոցեսի հաջողության գրավական:

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…

  • Արհեստական բանականությունը՝ կրթության նորարարական լծակ

    Թեմայի հեղինակ՝ Մարուսյա Բաբայան

    Ավանդական ստատիկ նյութերն այլևս չեն բավարարում արդի աշակերտի կարիքները: Իմ փորձարարական դասերը Խ. Աբովյանի անվան հ. 2 դպրոցում ցույց են տվել, որ ԱԲ-ի միջոցով բովանդակության դինամիկ հարմարեցումը բարձրացնում է ներգրավվածությունը…

  • Անգլերենը՝ հաղորդակցության միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ այսօր խոսել մի շատ կարևոր թեմայի շուրջ: Գաղտնիք չէ, որ անգլերենը աշխարհի ամենատարածված և կարևոր լեզուներից մեկն է հանդիսանում այսօր: Տարբեր երկրների, նրանց մշակույթների և տարբեր…