ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայիս 28-ի տօնը՝ Մեսրոպեանի մէջ

Մայիսի 29, 2019
Սփյուռքի լրատու

Մայիս 27-ին, Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի աշակերտութիւնը նշեց Հայաստանի Ա. Հանրապետութեան տօնը, ոգեկոչելով յիշատակը այն հերոսներուն, որոնք իրականութիւն դարձուցին հայ ժողովուրդի դարաւոր երազը` վերահաստատելու անկախ պետականութիւնը մայր հայրենիքին մէջ:

Վարժարանի շրջափակին մէջ կայացած հանդիսութինը բացուեցաւ Հայաստանի քայլերգով, կատարողութեամբ «Ծիծեռնակ» երգչախումբին: Բացման խօսքին մէջ 11-րդ դասարանի աշակերտուհի Քարլա Քեշիշեան ըսաւ. “ցեղասպան թուրքին դէմ տարուած Մայիսեան յաղթանակներով` Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի ճակատներուն վրայ, 28 Մայիս 1918-ին կը ստեղծուէր անկախ Հայաստանի առաջին հանրապետութիւնը, որ հայ ժողովուրդը կը հանէր դարերու իր ստրկութենէն, կը վերականգնէր անոր արժանապատուութիւնը, զայն կը դարձնէր ինքնիշխան եւ կ’ապահովէր անոր գոյատեւումը հայրենի հողին վրայ։ Մայիս 28-ով հայ ժոլովուրդը կ’ապացուցէր, որ անկախութեան հասնելու համար պէտք է վստահիլ միայն սեփական ուժին եւ յոյս չդնել օտարին վրայ”: Գեղարուեստական բաժնով «Ծիծեռնակ» երգչախումբը կատարեց «Հզօր բանակ» երգը, Արտա Ներսէսեան ասմունքեց Պարոյր Սեւակի “Մենք քիչ ենք բայց հայ ենք” քերթուածը, իսկ 7րդ - 8րդ դասարանի աշակերտները` Ժագ Ս. Յակոբեանի «Կարմիր, Կապոյտ, Նարնջագոյն» քերթուածը:

Փակման խօսքին մէջ, Մեսրոպեանի տնօրէ պրն Կրէկուար Գալուստ ըսաւ, որ հայ ժողովուրդը պիտի ամրապնդէ այսօրուայ Հայաստանը` ի խնդիր մեր անկատար մնացած տենչերուն, եւ իրականութիւն դարձնէ Միացեալ Հայաստանի երազը, որուն համար հազարաւորներ նահատակուեցան` Սարդարապատէն մինչեւ Արցախ:
Հանդիսութիւնը փակուեցաւ “Սարդարապատ” յաղթերգով:

Տեղեկատուական գրասենեակ
Հայ Կաթողիկէ Մեսրոպեան Բարձրագոյն Վարժարանի

  • Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդ Մաթեմատիկայում լրիվ ինդուկցիան սահմանափակ կիրառություն ունի, քանի որ շատ խնդիրներ ընդգրկում են անվերջ թվով մասնավոր դեպքեր, որոնք քննարկելը մարդու համար գործնականում անհնար է: Իսկ թերի ինդուկցիան կարող…

  • Ինչո՞ւ են որոշ երեխաներ կարդում մեծ հաճույքով, իսկ մյուսները խուսափում գրքից:

    Թեմայի հեղինակ՝ Lianna Ghalechyan

    Միգուցե խնդիրը ոչ թե երեխաների մեջ է, այլ այն միջավայրում, որը մենք ստեղծում ենք: Երբ ընթերցանությունը վերածվում է հետաքրքիր արկածի՝ դերերով կարդալ, պատկերացնել ավարտը, նույնիսկ փոխել պատմության ընթացքը, երեխան սկսում…

  • ​«Զգացմունքների և կերպարի փոխանցումը շարժման միջոցով» -Մնջախաղի մեթոդ

    Թեմայի հեղինակ՝ ՏաթԳրիգ

    Լռության արվեստը. Միմը խոսքի բացակայություն չէ, այլ հոգու հետ խոսելու միջոց, երբ խոսքերն անիմաստ են: Միմերի մտքերը լռության փիլիսոփայություն են, որտեղ ժեստն ավելի կարևոր է, քան խոսքերը, իսկ ճշմարտությունը կայանում…

  • Ֆիզդադարների կիրառումը տարրական դպրոցում:

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Տարրական դպրոցում ֆիզիկական դադարները (հաճախ կոչվում են ֆիզկուլտ-դադար, ֆիզդադար կամ դինամիկ դադար) շատ կարևոր և օգտակար միջոց են 6–10 տարեկան երեխաների համար: Դրանք կարճ (սովորաբար 2–5 րոպե) շարժական ընդմիջումներ են…

  • Միջառարկայական ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Torosyan

    Որպես հասարակագիտության ուսուցիչ՝ կարծում եմ, որ միջառարկայական ուսուցումը հատկապես նպատակային է մեր առարկայի պարագայում: Հասարակագիտական թեմաները բնականորեն առնչվում են պատմությանը, քաղաքագիտությանը, իրավագիտությանը, գուցե տարօրինակ հնչի, բայց նույնիսկ՝ գրականությանը, և այդ…