Երևանի ավագ դպրոցների աշակերտները «ԴասA» նախագծի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել են ամփոփիչ գալա-համերգին, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրել է «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը՝ կատարելով հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։
«ԴասA»-ի գալա-համերգին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշել է, որ շատ ուրախ է համերգասրահում տեսնել այսքան աշակերտների, և «ԴասA»-ի գաղափարի արդյունքը պետք է լիներ հենց դա։ «Կրթության և գիտության նախարարությունը «ԴասA»-ի հետ մի քանի այլ նախագծեր է իրականացնում, որոնց նպատակն է մշակույթը և բարձր արժեքները բերել դպրոց և ասել, որ ՀՀ իրական քաղաքացին ձևավորվում է հենց այդպիսի արժեհամակարգի շրջանակներում։ «ԴասA»-ի գաղափարը ծնվել է 2018-ի ամռանը. երկար քննարկել ենք այն, և կարծում եմ՝ շատ լավ արդյունք ունենք այն առումով, որ «ԴասA»-ի շրջանակներում մեր գործընկերներն այցելեցին Երևանի ավագ դպրոցներ և սովորեցրին սիրել ու լսել դասականը։ Մենք փորձեցինք այս նախագծի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջոցով կոտրել այն կարծրատիպը, թե դասական երաժշտությունը դժվար է լսել, և աշակերտներին, մեր ապագա սերունդներին բերել նման համերգասրահներ։ Դա մեզ մոտ ստացվեց նաև նրա շնորհիվ, որ նախագիծն իրականացնելիս կիրառեցինք աշակերտների սիրած գործիքները՝ նորագույն տեխնոլոգիաները»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև դիրիժոր Սերգեյ Սմբատյանին համագործակցության համար։ Նախարարի խոսքով՝ «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ նախագծերը՝ «Քո արվեստը դպրոցում», դպրոցական աբոնեմենտային ծրագիրը, լինելու են շարունակական:
«ԴասA»-ն կրթամշակութային նախաձեռնություն է, որի նպատակն է ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով ուղղորդել երիտասարդ սերնդին դեպի դասական արվեստը։ Նախագիծը կյանքի են կոչել ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգին ներկա աշակերտներն իրենց տոմսերն ամրագրել էին «ԴասA» բջջային հավելվածի միջոցով։ Այս հավելվածը տեղեկատվական ինտերակտիվ հարթակ է, որը երեխաներին ներկայացնում է հետաքրքիր փաստեր դասական երաժշտության մասին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց