ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպման առանցքում՝ ԿԳՆ-ի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի միջև համագործակցության հարցերը

Մայիսի 23, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՆ-ի և հիմադրամի միջև համագործակցության շարունակականության և ընդլայնման հարցերը: 

Արևիկ Անափիոսյանը նշել է, որ հանրակրթության ոլորտի այն բարեփոխումների իրականացումը, որ նախաձեռնել է ԿԳՆ-ն, բավականին ընդգրկուն, ծավալուն և մանրամասն աշխատանք պահանջող գործընթաց է. «Եթե կլինեն գործընկերներ, որոնք պատրաստ են ինչ-որ չափով նախարարության հետ կիսել այդ ծանր բեռը, մենք միայն ուրախ կլինենք համագործակցության համար»,-նշել է նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ նախարարությունը հայտարարել է հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով փորձագետների ընտրության մրցույթ, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակման նպատակով մասնագետների հայտերի ընդունելություն՝ ձևավորվող աշխատանքային խմբերում ընդգրկվելու նպատակով: Փոխնախարարի խոսքով՝ առարկայական չափորոշիչներ մշակող աշխատանքային խմբերից զատ կլինեն նաև լայն խորհրդատվական խմբեր, որի համատեքստում տարբեր առարկաների համար կառանձնացվեն մասնագետներ և կազմակերպություններ: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցչին հետաքրքել է բարեփոխումների  իրականացման ժամանակացույցը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց իրականացման աշխատանքներին:

Նշենք, որ ԿԳՆ-ի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև 2017 թվականին կնքված հուշագրի համաձայն՝ նախարարության կողմից ընտրված երեք ավագ դպրոցներում փորձարկվել են 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի իրավագիտության և քաղաքագիտության բաղադրիչների համար մշակված դասերը: Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներն ապահովել են դասավանդման գործընթացի կազմակերպումը, դասախոսությունների և հրատարակվող նյութերի մասնագիտական որակը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Միջառարկայական կապեր

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Միջառարկայական համագործակցությունը՝ որպես սովորողների հետաքրքրությունն ու ակտիվությունը բարձրացնելու միջոց Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել:…

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև ձեզ հարգելի գործընկերներ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք հաղթահարում այս դժվարությունները: Ի՞նչ նյութեր կամ միջոցներ եք օգտագործում, եթե դպրոցը բավարար ռեսուրսներ չունի: Ի՞նչ ստեղծագործական լուծումներ եք գտել, որպեսզի…

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…