Մաիսի 15-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 1-ին «բ» դասարանի դասվար Արևիկ Հայրապետյանը համակարգչային կաբինետում անցկացրեց հաղորդման դաս<<Հանրօգուտ աշխատանք>> թեմայով:( Օրվա դասը` «Կարծում եք, թե կատա՞կ է»):
Դասի նպատակը հանրօգուտ աշխատանքի նկատմամբ սեր և հետաքրքրություն սերմանելն էր, որի արդյունքում ծնվում է կարգապահության ու կոկիկության պահանջմունք:
Օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների լայն հնարավորությունը` ուսուցչուհին մատուցեց տնային և շրջակա միջավայրի աշխատանքային դրվագներ, որտեղ երեխան ունի անելիք, որտեղ երեխան ձեռք է բերում ինքնուրույնություն:
Դասը հագեցած էր ուսուցողական տարրերով:
Աշակերտներն աչքի ընկան ակտիվությամբ, իսկ Սուսաննա Հայրապետյանն ամբողջությամբ անգիր արտասանեց նոր դասը` «Կարծում եք, թե կատակ է» բանաստեղծությունը:
Կապանի N 5 հիմնական դպրոց