«Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնը» ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում իրականացրել է հետազոտություն: Ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով իրականացված հետազոտության արդյունքներն ու համապատասխան առաջարկներն այսօր ներկայացվել են հանրությանը: Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: «Համոզված եմ, որ ԿԳՆ-ի այն քաղաքականությունը, որի շրջանակում մշակվում, վերանայվում և կանխվում են հնարավոր բոլոր թերությունները, այս պահին մեզ համար միակ ճշմարիտ ճանապարհն է: Ներառականությունը երեխային զուտ հանրակրթական դպրոց ճանապարհելը չէ, այլ երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելը: Մեր որդեգրած քաղաքականությունն է՝ առերեսվել մեր սեփական բացթողումներին և դրանք ուղղել: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, երկարատև և խոչընդոտներով լի, սակայն համոզված եմ, որ հաջողելու ենք գործընկերային մթնոլորտում, քանի որ մեր օրակարգում բացառապես պետք է լինի երեխայի շահը: Այս հետազոտությունը մեզ համար կարևոր է, որովհետև վստահ եմ, որ դրա միջոցով կվերհանվեն խնդիրներ, որոնք մեզ կօգնեն շտկել բացթողումները և հաջորդ մարզերում համընդհանուր ներառականության անցումն իրականացնել առավել անցնցում, գրագետ և պրոֆեսիոնալ»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հասարակական կազմակերպութուններին, որոնք, ըստ փոխնախարարի, քննադատելուց բացի, առաջարկում են նաև լուծումներ: Լուսինե Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի Երևանն անցնում է համընդհանուր ներառական կրթության, որը հնարավորինս անցնցում իրականացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և վերջինիս կից աշխատանքային խումբ: «Եթե ժամանակին բոլոր խնդիրները լուծվեին, գուցե այսօր Երևանում չլինեին այն բարդությունները, որոնց բախվում ենք: Սակայն մենք չենք ընկրկում և վստահ եմ, որ մեր ինքնաքննադատական քաղաքականությունը մեզ միշտ աչալուրջ կպահի, և ցանկացած խնդիր կկարողանանք լուծել»,-նշել է նախարարի տեղակալը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է 2018-2019թթ. դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 3 թիրախային մարզերի ընտրանքային՝ 114 դպրոցներում և 11 տարածքային մանավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: Հետազոտական թիմը եղել է Տավուշի, Լոռու և Սյունիքի 12 քաղաքային և 71 գյուղական համայնքներում:
Հետազոտության հիմնական արժեքը կայանում է նրանում, որ այն հիմնված է մասնակցային գնահատման մեթոդաբանության վրա, ինչը նշանակում է, որ ընտրանքը ծրագրի անմիջական շահառուների կողմից ներառում է համընդհանուր ներառական կրթության իրավիճակի ներկայացում և խնդիրների վերհանում, որոնք վերլուծվել են ՀՀ պետական, միջազգային և հասարակական կառուցների դիրքորոշումների և իրավական հիմքերի համատեքստում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…
Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ: Ես Տաթևիկ Կարապետյանն եմ՝ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի: Այսօր ցանկանում եմ սկսել մի քննարկում, որը հոգեհարազատ է բոլորիս, ովքեր փորձում են դասասենյակում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց