Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը քաղաքացիները կարող են կատարել համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am/ կայքում:
Նկատի ունենալով, որ որոշ քաղաքացիներ կարող են ունենալ տեխնիկական խնդիրներ, Կրթության և գիտության նախարարությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացրել է մեկական ավագ դպրոց, որտեղ յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքացիները կարող են ստանալ խորհրդատվություն և աջակցություն:
Այդ նպատակով ընտրված դպրոցների տնօրենների հետ ԿԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են համակարգի գործարկման հիմնական սկզբունքները: Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ դպրոցներում այդ նպատակով կառանձնացվեն համակարգչային աշխատակիցներ, ովքեր մեկօրյա վերապատրաստում կանցնեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և կաջակցեն առցանց հայտագրում կատարել, եթե քաղաքացիները կունենան դրա անհրաժեշտությունը:
Ստորև ներկայացնում ենք ավագ դպրոցների ցանկը, որոնք մայիսի 15-ից տեխնիկական աջակցություն են ցուցաբերելու Երևանի հիմնական դպրոցների առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին` առցանց հայտագրման ընթացքում.
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…
Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ: Ես Տաթևիկ Կարապետյանն եմ՝ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի: Այսօր ցանկանում եմ սկսել մի քննարկում, որը հոգեհարազատ է բոլորիս, ովքեր փորձում են դասասենյակում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց