Ապրիլի 1-ը թռչունների պահպանության միջազգային օրն է: Օրվա բովանդակության շրջանակում արդեն մեկ ամիս է, ինչ Կապանի N 5 հիմնական դպրոցի 5-րդ «ա» և 5-րդ «գ» դասարաններում ռուսաց լեզվի ուսուցչուհի Արաքսյա Քարամյանը, համադրելով առարկայի ընթացիկ թեմատիկ նյութը, համագործակցելով դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Արզումանյանի հետ, տարավ մի շարք աշխատանքներ «Օգնություն թռչուններին» կարգախոսով.
Ռեֆերատների պատրաստում
Երգերի, բանաստեղծությունների ուսուցում
Թռչնաբների պատրաստում…
Այսօր` ապրիլի 29-ին, ամփոփվեց միամսյակը` թռչնաբների տեղադրումով և ներքոնշյալ թռչնաբնի դերի ու նշանակության տեղեկատվության լուսաբանումով:
Անհրաժեշտ է իմանալ
1. Հիշեք, որ թռչունը միանգամից չի բնադրում մարդու կողմից պատրաստած բնում:Երբեմն սպասում է որոշ ժամանակ այնուհետև բնակվում նոր կացարանում:
2. Թռչնաբույնը պետք է մաքուր պահել, որովհետև թռչունը չի կարող բնադրել կեղտոտ բնում: Այն պետք է ունենա օդափոխման և ջրահեռացման համակարգ: Օդափոխման համար անհրաժեշտ է անցքեր թողնել տանիքի ստորին հատվածներում:
3. Ցանկալի կլինի, որ թռչնաբները պատրաստեն աշնանը, իսկ եթե ուշացել եք, ապա կարող եք պատրաստել գարնանը` մարտ ամսին:
4. Թռչնի բները ներկելու համար օգտագործեք ակրիլային ներկեր: Կարող եք ներկել կարմիր և գորշ գույներով, բայց ոչ կանաչ գույնով, թռչունները, խուսափում են այդ գույնից:
5. Բաց գույները անդրադրձնում են ջերմությունը և բույնը ավելի տեսանելի են դարձնում գիշատիչների համար:
6. Բույն պատրաստելու համար կարող եք նախապատվությունը տալ նոճու և մայրու փայտին:
7. Բների պատրաստման համար երկաթ օգտագործելը այդքան էլ չի խրախուսվում, քանի որ շոգ եղանակին այն կարող է տաքանալ և վնասել թռչնին:
8. Թռչնաբույնը տեղադրելու համար անհրաժեշտ է այն տեղադրել այնպես, որ առջևի մասը լինի մի փոքր թեքված դեպի առաջ, որպեսզի թռչնի մուտքն ու ելքը ավելի հեշտ լինի:
9. Բույնը տեղադրելիս ուշադրություն դարձրեք, որ բնի անցքը մոտ չլինի ծառի ճյուղերին: Դա կարող է հեշտացնել գիշատիչների մուտքը:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան