ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի խմբագիր, հանրահաշվի դասագրքերի հեղինակ Հ.Միքայելյանի հետ

Հոկտեմբերի 28, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 20-ին Արմավիր քաղաքի Ռ.Եղոյանի անվան h1 ավագ դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի Լ.Հայրապետյանը դասղեկի ժամի շրաջանակներում  կազմակերպել էր հանդիպում ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՄՀ-ի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի խմբագիր, Հանրահաշիվ 7-9-րդ դասարանների  դասագրքերի հեղինակ Համլետ Միքայելյանի հետ:

Աշակերտները ընթերցեցին հատվածներ Համլետ Միքայելյանի հեղինակած «Բարոյական արժեքները և մաթեմատիկայի կրթական ներուժը »գրքից:

Հ. Միքայելյանի զրույցը սովորողների հետ մարդկային արժեքների և մաթեմատիկայի կապի տպավորիչ վկայությունն էր: Հանդիպմանը մասնակցում էր նաև մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռ . Մնացականյանը:

Պրն. Միքայելյանը դպրոցին նվիրեց իր հեղինակած գրքերից: Հանդիպմանը ներկա էին մաթեմատիկայի մասնախմբի ուսուցիչները: Հանդիպումը ամփոփեց դպրոցի տնօրեն Ն. Դոլինյանը՝  շնորհակալություն հայտնելով  հյուրերին  բովանդակալից և յուրօրինակ ներկայանալու համար: