ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀՄԸՄ-ՀԱՍԿ) ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՆ-ի և ՀՄԸՄ-ՀԱՍԿ համագործակցության հնարավորությունները։ Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քանի որ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի գործունեությունն առնչվում է նաև կրթության ոլորտին, հետևաբար համագործակցության լայն հնարավորություններ կան: ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը ներկայացրել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության գործունեությունը՝ ընդգծելով, որ 28 հազար անդամ ունեցող կազմակերպությունը գործում է աշխարհի 26 երկրում և ունի 110 մասնաճյուղ: Նրա խոսքով՝ այս տարի կազմակերպությունը նշում է իր վերահիմնադրման 30-ամյակը: 1997թ.-ից ՀԱՍԿ-ը հանդիսանում է նաև Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ: Նշվել է, որ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը խմբեր ունի Երևանում և ՀՀ մարզերում, որոնք հիմնականում 6-16 տարիքային խմբի երեխաներ են: Այն ոչ ֆորմալ կրթական շարժում է, որն ունի գիտելիքների հստակ աստիճանակարգ և ըստ դրանց՝ համապատասխան դասագրքեր:
Նախարարն առաջարկել է կազմակերպության ծրագրերը ներկայացնել Կրթության ազգային ինստիտուտ և երաշխավորվել՝ որպես ոչ ֆորմալ կրթական ծրագիր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման խնդրին: Այդ համատեքստում նշվել է, որ 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել է ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 11-րդ դասարանցիների ռազմամարզական վրանային ճամբարի փորձնական ծրագիր: Քննարկվել է նաև Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության փորձը՝ տեսական և գործնական գիտելիքի համադրության տեսանկյունից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան