ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարտահրավերները ժամանակակից աշխարհում

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի VIII «ա», «բ» դասարանի աշակերտները «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանականերում ուսումնաճանաչողական այց կատարեցին Սյունիքի «ՄԱՐԻԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) /նախաձեռնությունը՝ Վորլդ Վիժն Հայաստան հասարակական կազմակերպության/։

Աշակերտները ծանոթացան հզոր ու գերժամանակակից սարքավորումներով հագեցած արտադրամասում տեղի ունեցող աշխատանքներին։ Այստեղ էկոլոգիապես մաքուր հումքը անցնում է մշակման տարբեր փուլեր` վերածվելով բարձրորակ արտադրանքի: «Մարիլա» ընկերության Էկոլոգիապես մաքուր և անաղարտ սննդամթերքի բարձր վարկանիշը ոչ միայն բարեխիղճ աշխատանքի արդյունք է, այլև ազնիվ մրցակցության գրավական, իսկ մեր երկրում` նաև հայրենիքի, ժողովրդի ու հայրենական արտադրանքի հանդեպ հարգանքի զգացում ու նշան: Ինչպես նշեցին աշխատակիցները․ «Ընկերության որակյալ, համեղ ու անարատ մթերքի առաջնային նախապայմանը բնական հումքն է, իսկ գործարանը համալրված է մսամթերքի և կաթնամթերքի ստացման գերժամանակակից պայմաններով, բարձրակարգ մասնագետներով ու անհրաժեշտ սարքավորումներով բարձրորակ արտադրանք ապահովելու համար»։ 
Շնորհակալություն ենք հայտնում ընկերության տնօրենությանը ջերմ ընդունելության, հագեցած շրջայց կազմակերպելու համար: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…