Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ապրիլի 27-ին տեղի է ունեցել Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ նախաձեռնել էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը՝ «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի շրջանակներում: Ընթացիկ ուստարում աշակերտների կողմից աշակերտական գործարար ընկերություններ են հիմնադրվել հանրապետության շուրջ 200 դպրոցներում, որոնցից 40 լավագույններն էլ հենց մասնակցել են տոնավաճառին:
Իրենց ուսումնառության ընթացքում աշակերտները ստեղծել են գործարար ընկերություններ և հնարավորություն ունեցել զբաղվել ձեռնարկատիրությամբ, կատարել շուկայի հետազոտություն, կազմել բիզնես պլան, մշակել մարկետինգային ռազմավարություն, ապա իրականացրել արտադրություն:
Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում կուղղեն հանրային տարբեր ձեռնարկների իրականացմանը:
Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ով շրջել է տաղավարներում և զրուցել աշակերտների հետ: Լրագրողների հետ զրույցում Լուսինե Առաքելյանը /Լուսինե Առաքելյան/ նշել է, որ ֆինանսական գրագիտությունն առաջնահերթություն է այսօրվա իրողությունում, քանի որ երբ խոսք է գնում տնտեսական հեղափոխության մասին, ապա շատ կարևոր է սերունդներին տրամադրել ֆինանսական կրթություն: «Մեր երեխաներն արդեն ֆինանսապես գրագետ պետք է դպրոցն ավարտեն և կարողանան իրենց մասնագիտական ուղին կառուցել, ինչպես նաև իրենց ապագան պատկերացնել ձեռնարկատիրական իմաստով: Ֆինանսական կրթությունը հնարավորություն է տալիս շուկան հասկանալու և գնահատելու այնպես, որ կարողանաս սեփական ձեռնարկատիրական գործունեությունը ծավալել սեփական երկրում: Եվ սա շատ կարևոր է սկսել դպրոցից»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ հավելելով, որ ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությունը դպրոցներում համապատասխան ծրագրով զուգահեռ դասավանդվում է՝ որպես տարբեր առարկաների բաղադրիչներ: «Ֆինանսական կրթությունը մեկնարկել է Երևանից, ապա ծրագրին միացել է 350 մարզային դպրոց, ևս 350-ը կմիանա ամռանը, մինչև կծածկենք ողջ հանրապետությունը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…
https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:
Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…
Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…
Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց