ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկել է «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը: Վերջինիս աշխատանքներին տեղում ծանոթացել և հավաքի մասնակիցների հետ զրուցել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է նորարարությունների դերը ներկայիս դարաշրջանում. «Կրթական հաստատությունների լավագույն փորձը պետք է համակարգված փոխանցվի այլ դպրոցների: Վստահ եմ, որ այս օրերը սիրով եք հիշելու և անընդհատ պահանջելու եք դրանց կրկնությունը»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավաքի մասնակիցներին մաղթելով հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր հերթին նշել է, որ գործընկերությունը կարող է լավ հիմք հանդիսանալ՝ կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններն արագացնելու, այդ գործում դպրոցներին և ուսուցիչներին ներգրավելու տեսանկյունից: «Այստեղ չկա սեբաստացի և ոչ սեբաստացի, կա մանկավարժություն, որը բոլորին միավորում է»,-նշել է նա:
Արայիկ Հարությունյանը նաև շրջել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ծանոթացել կրթահամալիրի նյութատեխնիկական բազային և իրականացվող կրթական ծրագրերին:
Նշենք, որ ստեղծագործական հավաքին մասնակցության համար Երևանից և ՀՀ մարզերից հայտագրվել էին կրթահամալիրի գործընկեր, հեղինակային կրթական ծրագրի ցանցում ներառված, դրանով հետաքրքրված դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների շուրջ 140 մանկավարժական աշխատողներ: Նրանք երկու օր կրթահամալիրի հանրակրթական վեց դպրոցներում, քոլեջում և ուսումնական կենտրոններում կծանոթանան իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման և տարածման բաց միջավայրին, գործընկերություն-համագործակցություն բաց հարթակներին՝ ֆիզիկական և մեդիա միջավայրերում: Հավաքի մասնակիցները կծանոթանան նաև ցանցային կազմակերպմամբ հեղինակային մանկավարժության յուրացման և դրա համար անհրաժեշտ աշխատանքներին:
Հավաքը կշարունակվի նաև վաղը՝ ապրիլի 27-ին:
Ստեղծագործական առաջիկա հավաքներին նախատեսվում է ուսումնական-ստուգատեսային բաց ճամբար-դպրոցների, ինչպես նաև քանդակագործության և ճաւտարապետության միջազգային բաց փառատոնի անցկացում Երևանում, Իջևանում և Արատեսում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Նախագծային ուսուցման մեթոդը հասարակագիտության դասավանդման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առարկան ինքնին ուղղված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև քաղաքացիական գիտակցության ձևավորմանը: Երբ աշակերտը պարզապես լսում է մարդու իրավունքների,…
1. Գրաֆիկա թեմայի նշանակությունը «Տեխնոլոգիա» առարկայում «Տեխնոլոգիա» առարկան նպատակ ունի զարգացնել սովորողների ստեղծագործական, նախագծային և գործնական հմտությունները: Գրաֆիկան այս համատեքստում կարևոր ուղղություն է, քանի որ այն միավորում է. պատկերային մտածողությունը…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…
Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…
Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց