ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր ծրագիրը նպատակ ունի տնտեսությունը դնել գիտական և տեխնոլոգիական հենքի
վրա: Այս համատեքստում կարևոր խնդիր է դիտվում սփյուռքի գիտական և մասնագիտական ներուժի օգտագործումը, որը միաժամանակ կարող է նպաստել հայկական գիտական մտքի արդյունավետ արտահանմանը: Կրթության և գիտության նախարարության համար առաջնային նշանակության խնդիրներից է սփյուռքում գործող հայկական դպրոցների պահպանումը, ինչպես նաև հայերենի ուսուցիչների վերապատրաստումը: ԿԳ նախարարի խոսքով` հեռահար նպատակներից է ստեղծել ընդհանուր կրթական միջավայր` Հայաստանի և սփյուռքի հայկական դպրոցների համար:
Իր հերթին Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանն ընդգծել է, որ ժամանակն է նոր էջ բացել հայ-ֆրանսիական հարաբերություններում և այստեղ կարևոր դերակատարում կարող է ունենալ հատկապես կրթության ոլորտը: Նրա խոսքով, լինելով Ֆրանսիայի երկրորդ համալսարանական քաղաք` Լիոնը պատրաստ է այս հարցում խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ, մասնավորապես՝ աջակցելով կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում:
Կողմերն ընդգծել են, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրթական համագործակացության ընդլայնման արդյունավետ հարթակ է, որի հենքի վրա կարող են նոր համատեղ ծրագրեր մեկնարկել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա համագործակցության ծրագրերին առնչվող աշխատանքային մի շարք հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով՝ ձեզ ներկայացնելով Gemini գործիքի հնարավորությունները: Այս ԱԲ գործիքը թույլ է տալիս պատրաստել ինտերակտիվ խաչբառներ, ինտերակտիվ գրքեր, որը նախագծային աշխատանք կատարելիս կարող է ծառայել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց