ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Որպեսզի ուրիշները օգնեն քեզ, առաջինը դու օգնիր նրանց

Ապրիլի 26, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 25-ին Կապանի N13 հիմնական դպրոցի VIII ա VIIIբ դասարանների սովորողների հետ Վորլդ Վիժն Հայաստան հասարակական կազմակերպության աշխատակից, դասընթացավար Անդրանիկ Մարտիրոսյանը անցկացրեց սեմինար-հանդիպում «Առաջին օգնություն» թեմնայով /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/։

«Առաջին օգնություն» հատուկ դաս, որը միտված էր աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքաձևերի մասին իրազեկվածության բարձրացմանը։

Դասընթացը հնարավորություն տվեց աշակերտներին ծանոթանալ աղետների, դժբախտ պատահարների, վնասվածքների ժամանակ մարդու կյանքը փրկելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն, անհապաղ և նպատակահարմար օգնության միջոցառումներին: 

ԱՕ դասընթացները.
• Հնարավորություն են տալիս ճանաչելուԱրտակարգ իրավիճակները
• Ձևավորելու անվտանգ վարքագիծ 
• Ընդունելու Առաջին օգնություն ցուցաբերելու որոշում 
• Առաջին օգնություն ցուցաբերել քիչ թվով սարքավորումների և պարագաների կամ դրանց բացակայության դեպքում 
• Բաղկացած են տեսական և գործնական մասերից 
• Գործնական պարապմունքներն առավելագույնս մոտեցված են իրականությանը 
• Հնարավորություն են տալիս պատրաստ լինել արձագանքելուցանկացած արտակարգ իրավիճակի:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…