ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այբուբենի տոնը հայրենասիրության հիմնարկերքի արարողություն

Ապրիլի 26, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 25-ին, Կապանի  N 5 հիմնական  դպրոցի 1-ին «բ» դասարանը հայրենասիրության տոն կազմակերպեց Այբուբենի հանդեսին:

Ճիշտ է, միջոցառումն իրենից ներկայացնում էր «Այբուբենի տոն», և այն համեմված էր թատերական մանրապատումներով, գեղարվեստական լուծումներով, սակայն ողջ բեմը շնչում էր մարտական տրամադրությամբ, քանզի ելույթը բովանդակում էր հայրենասիրության և հայրենիքին զինվորագրվելու գաղափարը:

Ուսանել հայոց այբուբենը, ճանաչել հայոց գրերը, ինքնին  գիտակցումն է` գրերի ստեղծման պետական նշանակության:

Ահա հենց այս տողատակով  բազմաշնորհ դասվար Արևիկ Հայրապետյանը ներդաշնակեց բեմական կահավորումն ու բովանդակային խորհուրդը, հաջողեց նորաթուխ աշակերտների հայրենասիրության դրսևորման մարտական ճանապարհի հիմնարկերքում` հիմնաքարը դնելու արարողությանը:

-  Մենք այսօր հրաժեշտ չենք տալիս Այբբենարանին, հակառակը` հայոց  գրերն ու նրանց  նշանակությունը տեղադրում ենք մեր գիտակցության մեջ և ողջ  կյանքի ճանապարհին փայփայում այդ գիտակցությունը, սիրելի երեխանե՛ր, այսպես շնորհավորեց ներկաների դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյաննը` աշակերտներին հանձնելով գրաճանաչության վկայագրեր:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…