ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս մայրենիից

Ապրիլի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի VIբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս Մայրենի առարկայից /ուսուցիչ Նաիրա Գրիգորյան/։

Դասի թեման՝ Մուշեղ Գալշոյան «Կռունկ» պատմվածքը

Դասի նպատակը
ա/ ակադեմիական 
• Կիմանա Կոմիտասի մասին:
• Կիմանա «Կռունկ» երգի պատմությունը:
• Կիմանա հարադրական, կրկնավոր, համադրական բարդությունների մասին:

բ/ սոցիալական
• Կկարողանա շարադրել ստեղծագործության բովանդակությունը:
• Կկարողանա ճիշտ գրել և տարբերակել միասին, անջատ, գծիկով գրվող բարդ բառերը:

Անհրաժեշտ պարագաներ – պաստառներ /գծակարգեր/։

Դասին ամփոփվեց Գալշոյանի կենսագրական տվյալները, խոսվեց վերնագրի մասին: Երեխաները նախ ներկայացրեցին կռունկը որպես թռչուն, այնուհետև կապվեց պանդխտության թեմայի հետ: Դասը հագեցած էր Կոմիտասի մասին տեղեկություններով, հնչեցին Կոմիտասյան անկրկնելի մեղեդիները: Ընտրովի հատվածներով ներկայացվեց, թե ինչ է մյուռոնը և նշխարը: Կատարվեց նաև տեքստի բարդ բառերի հետ քերականական աշխատանք:

Կորուսյալ հայրենիքի մասին գրելիս հաճախ գրողները խորասուզվում էին նկարագրական խաղի մեջ, բայց Մուշեղի գրականության մեջ տեսա մի բան հավատամքի մասին` «Ով զարկվի՝ դավաճան է»: Սա նշանակում է, որ մարտիրոսվելը սուրբ բան է, բայց Ապրելը ավելի հզոր ուժ է: Սա ապրողների հավատամքն է, ապրելով երկիր շենացնել, ծաղկեցնել քարերը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…