ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որտեղ ներկայացվել է մագիստրոսական կրթության հեռավար ուսուցման համակարգը: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրել է հեռավար կրթության իրավական հիմքերն ու կազմակերպչական գործընթացը: Նշվել է, որ հեռավար ուսուցման ծրագիրը բովանդակային առումով համապատասխանում է առկա ուսուցման համակարգի ծրագրային ծանրաբեռնվածությանը և ներառում է 16-շաբաթյա դասընթաց: Դասընթացներն իրականացվում են առցանց հարթակում` աուդիո և տեսադասերի, առցանց քննարկումների` վեբինարների, տեքստային նյութերի, առցանց առաջադրանքների միջոցով: Հատուկ հեռավար կրթության համար մշակված գնահատման համակարգը ներառում է մի քանի բաղադրիչների համադրում:
Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները ներկայացրել են հեռավար ուսուցման համակարգի ներդրման ընթացքը՝ տեխնիկական վերազինում, հեռավար կրթությանն առնչվող կարգերի մշակում, հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրություն ու վերապատրաստում, մագիստրոսական ծրագրի 26 առարկաների ուղղությամբ հեռավար դասընթացների մշակում և այլն: Նշվել է, որ դասավանդման տեսանկյունից հեռավար ուսուցման համար դասախոսից ավելի մեծ հմտություններ և ջանքեր են պահանջվում:
ՀՀ կրթության և գիտության նախարարը, ամփոփելով հանդիպումը, նշել է, որ փորձնական ծրագիրն արդյունավետ է և չափազանց կարևոր` ՀՀ բուհական համակարգի մրցունակության բարձրացման տեսանկյունից. «Հեռավար ուսուցումը բուհերի մրցունակության կարևոր չափանիշներից մեկն է: Բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է հասկանան, որ հեռավար ուսուցման ձևը միջազգային կրթության պահանջներին համաքայլ գնալու պահանջ է: Այս ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում մեր բուհերն ընդհանրապես դուրս կմնան բուհական քարտեզից»,- նշել է ԿԳ նախարարը:
«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին, որի շնորհիվ ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դարձել են առաջին բուհերը Հայաստանում, որոնց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է հեռավար մագիստրոսական կրթության իրականացման իրավունք` երեք տարի ժամկետով: Ծրագիրը փորձնական նպատակով ներդրվել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան