Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում հերթական միջոցառումն էր՝ նվիրված Պ.Սևակի ծննդյան 95-ամյակին, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Ալեքսանյանը:
Ներկա էին սևակասեր ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:
Պաստառին Սևակի մեծադիր նկարն էր՝ նրա իմաստուն մտքերից մեկի վերտառությամբ. «ՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ԵՏ ՉՆԱՅԵԼ, ՈՎ ԱՆՑՅԱԼ ՈՒՆԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ»:
Ուսուցչուհին ընտրել էր հատկապես «Մարդն ափի մեջ» ժողովածուն, որի մեջ ամբողջ ուժով հնչում է հեղինակի բուռն, փոթորկալի կրքերով, մեծ սիրով ու ատելությամբ լի ձայնը, որի արտահայտած գաղափարը անչափ անհրաժեշտ բալասան է մեր հասարակության, մեր սերունդների մեջ առողջ հոգեբանություն սերմանելու նպատակով:
Այդ ամենի հետ մեկտեղ ուսուցչուհին, վարպետորեն թափանցելով Սևակի կյանքի և գրական գործունեության «նուրբ ծալքերը», ունկնդիրներին հրամցրեց չբացահայտված դրվագներ՝ սկսած մանկությունից մինչ մարդկային հզոր, կամային, անհաշտ բնավորությունը, մինչև աշխարհիկ մարդու թուլությունները. «Աներկյուղ, աննահանջ բնավորություն էր, գուցե նույնիսկ կռվարա՜ր, նախահարձակ ….Միայն երկու վախ, ավելին, սարսափ ուներ այդ աներկյուղ բնավորությունը. մեկը բանսարկությունն էր, մյուսը՝ …սրսկվելը:
Երեխայի պես վախենում էր և զուր չէր վախենում եզան տակ հորթ որոնողից, լուն ուղտ դարձնողից, բամբասողից, բանսարկուից, մատնիչից: Վախենում էր, ինչպես սատանայից և զարմանում երեխայի պես. «Ա՛յ տղա, էդպես մարդիկ ո՞նց են ապրում…»
Ուսուցչուհու համոզիչ խոսքը շարունակում, հաստատում էր Սևակի դերակատարը՝ իր բնական, հուզառատ ձայնով:
Ընթացքում պաստառին մեկը մյուսին հաջորդում էին հեղինակի լուսանկարները, կենդանի ձայնը, հուղարկավորության տեսարանները: Ցուցադրվեցին Սևակի «Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգի տեսահոլովակը, «Միներալ» համույթի կատարմամբ՝ «Բարի ճանապարհ», «Երգող նյութը» տեքստերի հիման վրա գրված երգերը:
Միջոցառման ընթացքում ուսուցչի ամեն մի վերլուծությանը հաջորդում էր աշակերտների համապատասխան ասմունքը, համեմվում Սևակի մտերիմ ընկերոջ՝ Վ.Բաբայանի հետաքրքիր, զավեշտալի հուշերով:
Վերջին աշակերտուհին հուզմունքով արտասանեց «Սևակի շիրմաքարի մոտ» բանաստեղծությունը.
Դու այն վարդերը, որ մեզ ես տվել,
Նույն այդ վարդերը շիրմիդ եմ դնում
Եվ քո տողերն եմ մեղմիկ շշնջում.
«Այն էլ զգացի, ցավով զգացի,
Որ կտրվելուց հետո է միայն
Երևում ծառի բուն հաստությունը….»
…. Եվ մի կին տեսա՝ վարդերը ձեռքին,
-Տղա՛ս, շիրիմը սա՞ է Սևակի…
Ասացի՝ այո, բայց այստեղ չկա,
Ապրողների մեջ փնտրեցեք նրան…
Միջոցառման ավարտին ուսուցչուհին ամփոփեց խոսքը՝ հավելելով.
Առիթից օգտվելով պետք է նշեմ, որ ես էլ եմ այն երջանիկներից, ովքեր բախտ են ունեցել հանդիպելու Պ.Սևակին 1970թ., երբ Ջերմուկում կայացավ Սյունիքի գրողների հավաքը: Դեռ ականջներումս հնչում է մեծ հանճարի խիստ, հզոր, համոզիչ խոսքը հայ մշակույթի, պոեզիայի մնայուն արժեքների մասին:
Սևակը այն հազվագյուտներից է, որի անունը մեկընդմիշտ մնալու է բոլոր ժամանակների սերունդների սրտերում, որովհետև մարդկային այն բոլոր արատները, որ ժխտում, մերժում է նա, ոչ միայն ազգային, այլև համամարդկայինեն:
Ինչպես Նարեկացին, այնպես էլ Սևակը, մերժելով մարդկային արատները, ձգտում է մարդկայինի կատարելությանը, տեսնել մարդուն կատարյալ:
Նա մեկն էր իր իսկ երգած «մեծերից», ովքեր «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին» և «նոր օրենք, կարգ սահմանում», գեղարվեստական նոր հորիզոններբացում, հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալիս, նոր ուղի բացում:
ՆԱ ԼՈՒՅՍ ԷՐ ՎԱՌ ՈՒ ԼՈՒՅՍ Է ԱՐԴ,
ՈՒ ԿՄՆԱ ՄԻՇՏԼՈՒՅՍ ԶՎԱՐԹ …
ԱՅՍՊԻՍԻՆ Է ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ:
Հայոց լեզվի և օտար լեզուներիմասնախումբ
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան