Ամփոփվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ կազմակերպած ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 350 դպրոց: Յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից կիսաեզրափակիչ փուլ է անցել 1 հավաքական թիմ, որոնցում ընդգրկված են եղել 10-11-րդ դասարանների 5-ական աշակերտներ: Մրցույթի նպատակն է զարգացնել և խորացնել դպրոցականների գիտելիքները ֆինանսատնտեսագիտական թեմաների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել արագ և ճկուն մտածելու կարողություն, զարգացնել բիզնես հմտություններ:
Մրցույթի ընթացքում թիմերին առաջադրվել են տնտեսագիտական խնդիրներ և վարժություններ` կազմված ավագ դպրոցներում դասավանդվող «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի ծրագրային նյութերին համապատասխան: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ԿԲ ֆինանսական կրթական կենտրոնի ղեկավար Արմինե Մկրտչյանը, նույն կենտրոնի մասնագետ Արթուր Փոքրիկյանը, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարևորվել է ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև նորարարական մտածողությունը և թիմային աշխատանքը: Եզրափակիչ փուլում ուժերը չափել են ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերի թիմերը, ովքեր վերջին փուլում ցուցադրել են վարկային առաջարկի գովազդ: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Արմավիրի մարզի թիմը: Հաղթողները պարգևատրվել են ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրով, իսկ բոլոր թիմերին շնորհվել են մասնակցության վկայականներ:
Մրցույթի այլ մասնակիցներ նույնպես ստացել են խրախուսական մրցանակներ՝ պատասխանելով ծրագրի գործընկեր կառույցների ֆինանսական ոլորտի վերաբերյալ հատուկ հարցերին:
ՀՀ ԿԳ նախարարության հատուկ մրցանակը շնորհվել է Տավուշի մարզի թիմին` նախարարության կողմից պատրաստված հարցին ճիշտ պատասխանելու համար:
Նշենք, որ Ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի գործընկերներն են՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, Արցախբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ, «Նաիրի ինշուրանս» և «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Վերջին տարիներին, կրթական նոր չափորոշիչներով էսսեագրության մուտքը դպրոցներ բավականին մեծ մարտահրավերների առաջ կանգնեցրեց թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին: Սակայն այս նոր մշակույթի ձևավորման ճանապարհին աշակերտների համար ամենամեծ դժվարությունը սեփական մտքերը ճիշտ…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Grammar Review: Subjunctive Mood / Verbs of Suggestion & Recommendation (էջ 39-40 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը նպատակաուղղված…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Thinking Corner & Vocabulary / Glossary (էջ 34-36 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը կենտրոնանում է բառապաշարի ընդլայնման, քննադատական…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Writing Corner: What is a Paragraph? (էջ 28-29 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը հանգուցային է 12-րդ դասարանի սովորողների…
Բարի երեկո, հարգելի' գործընկերներ: Մեր օրերում հաճախ բախվում ենք այն խնդրին, որ գրականության դասաժամերին հաճախ աշակերտների համար պարզ չի լինում որևէ գրական հերոսի կերպարը, վերջինիս արարքներ:Թվային դարաշրջանի աշակերտի համար դասական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց