Ապրիլի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց ««Ընտանիք»-ն անիվներ վրա» կրթական ծրագիրը: Այս տարի ծրագրի «թիրախում» են Շիրակի բարձրադիր, հեռավոր և սահմանամերձ գյուղական համայնքները՝ Ձորաշենը, Մուսայելյանը, Անիպեմզան, Անի կայարանը, Լեռնակերտը, Պեմզաշենը, Զորակերտը, Ամասիան, Բանդիվանը, ինչպես նաև Գյումրու հանրակրթական դպրոցները:
Ծրագիրը նպատակ ունի համայնքներում բացահայտել արհեստի և արվեստի ոլորտում նախընտրելի մասնագիտությունները, նպաստել ազգային արհեստի և արվեստի տարածմանն ու պահպանմանը, ուղղորդել դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում և նպաստել նրանց կարողությունների բացահայտմանը և կարևորել արտադպրոցական կրթության դերը դեռահասների համակողմանի և ներդաշնակ զարգացման գործում:
Կենտրոնի մասնագետները ու շնորհալի սաներն իրենց փորձը, գիտելիքներն ու հմտությունները փոխանցեցին համայնքների մանկավարժներին և դեռահասներին: Վերջիններս ոգևորված ու խանդավառված, մեծ հետաքրքրությամբ ու սպասումով մասնակցեցին արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերի՝ գեղանկարչության, ուլունքագործության, խեցեգործության, կարպետագործության, ասեղնագործության, գոբելենագործության, բատիկայի, վիտրաժային նկարչության, փայտարվեստի, ռադիոէլեկտրոնիկայի, մարտական արվեստի, պարարվեստի դասերին: Դեռահասների հետ համատեղ մանկավարժները ևս մասնակցեցին գործնական վարպետաց պարապմունքներին: Ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան ընդլայնել իրենց հետաքրքրությունների շրջանակը, բացահայտել նախասիրություններն ու ունակությունները: Նրանից շատերն առաջին անգամ էին ծանոթանում արհեստի ու արվեստի ոլորտում տարբեր մասնագիտությունների: Դեռահասների և մանկավարժների հավաստմամբ համայնքներում առկա են երեխաների զբաղվածության ապահովման և ինքնարտահայտման հնարվորություն ընձեռելու խնդիրներ։ Այս առումով կարևորվեց նմանատիպ ծրագրերի անցկացումը համայնքներում:
Դպրոցականների ցանկությունն ու առաջարկը մեկն էր՝ ծրագիրը լինի շարունակական, որով կապահովվի իրենց նպատակային զբաղվածությունը:
«Ձեր այցն այսօր մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում: Նրանք հաճույքով մասնակցեցին դասերին: Որպես մանկավարժ շատ բարձր եմ գնահատում նման այցերի կազմակերպումը, որոնք օգնում են մասնագիտական կողմնորոշման և գեղագիտական ճաշակի զարգացման հարցում: Ցանկալի է, որ նման այցելությունները լինեն հաճախակի: Շնորհակալություն մեր համայնքն ընդգրկելու և ուշադրության արժանացնելու համար»,-իր կարծիքն արտահայտեց Ձորաշենի միջնակարգ դպրոցի մանկավարժ Նարինե Մարտիրոսյանը:
Նշենք, որ ծրագրի 1-ին փուլը կշարունակվի մինչև մայիսի 10-ը:
Հ. Սարգսյան
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց