Ապրիլի 15-16-ը Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեց միջոցառում՝ նվիրված Հայոց գրերին ու նրա հանճարեղ Արարչին՝ Մեսրոպ Մաշտոցին /Iա և I.բ. Դասվարներ՝ Աստղիկ Դանիելյան, Ռոզա Թևանյան/։
Մեսրոպ Մաշտոցն ամենուր է. մեր մանուկների շուրթերին, մեր սրտերում և, իհարկե, Օշականի Սուրբ դամբարանում, որի առաջ սերունդներ են խոնարհվել և խոնարհվելու են՝ որպես մեր գոյության և առաջընթացի Լուսարար Փարոսի: Աշակերտներն իրենց թոթովախոս լեզվով ներկայացրին Մաշտոցի կատարած «հոգևոր հրաշքի» անբացատրելի իմաստն ու խորհուրդը ՝ փառաբանության ներբողներ ձոնելով նրան…Երգ ու պարի գեղեցիկ կատարումներով փոքրիկները հրաժեշտ են տվեցին Այբբենարանին՝ իրենց հետ տանելով անմոռաց հուշեր:
Մենք կայինք, այո՛, Նրանից առաջ:
Սակայն Նա ծնվեց,
Որ գա ու դառնա ինչ¬որ նոր Սկիզբ:
…Այո՛, մենք կայինք նրանից առաջ,
Հզոր, թե տկար՝
Մարմին էինք մենք:
Սակայն նա եկավ, որ Հոգի դառնա,
Շոշափվող հոգի,
Եվ անմեռ հոգի:
Այո՛, Մաշտոցի ստեղծած Գիրը մեր մեջ պետք է ապրի կենսատու Արյան նման, ամեն վայրկյան, լուսեղեն ուժ դառնա մեր սրտերում: Աշխարհ եկող ամեն հայ մանուկ պետք է իր ծնողներից առած շնչին հյուսի նաև Մաշտոցյան գրի ոգին ու շունչը: Դա մեր ազգային Միասնության ամենազոր զենքն է, մեր հավերժության առհավատչյան: Բարի երթ ենք մաղթում այս հրաշալի մանուկներին դեպի գիտելիքների, իմացության անսահման աշխարհ:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան