Հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները, ինչպես նաև ՀՀ կառավարության հանձնարարականը` վերամասնագիտացման ուսումնական գործընթաց կազմակերպելու վերաբերյալ, Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում միջազգային կազմակերպությունների, բարեգործական ընկերությունների աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ իրականացվում են կարճաժամկետ դասընթացներ` տարբեր մասնագիտություններով:
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում կազմակերպվել է «Եռակցող» մասնագիտության կարճաժամկետ դասընթաց, մասնակիցները ստացել են մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող վկայականներ։
Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՀԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի քոլեջում կհիմնվի եռաչափ մոդելավորման լաբորատորիա, որը տեղի երիտասարդությանը հնարավորություն կտա ինտեգրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Շուտով կմեկնարկեն 3D մոդելավորման դասընթացներ, որին կարող են մասնակցել Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների երիտասարդները։ Ենթադրամաշնորհն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ՔՀ «Կամուրջ» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը և «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՀԿ-ն համատեղ կազմակերպում են 3D մոդելավորման (3D modeling) դասընթացներ Rhinoceros ծրագրի հիման վրա։
Ընդհանուր տևողությունը` 6 ամիս, որից առաջին 3 ամիսը կլինի նախնական հիմունքների ուսուցում, իսկ հաջորդը` արտադրական պրակտիկա ինժեներական լաբորատորիայում։ Դասընթացին մասնակցում են 17-ից 35 տարեկան երիտասարդներ: Լավագույն ուսանողներին կառաջարկվի աշխատանք, ինչպես նաև կտրվի պրակտիկայի և ուսման հնարավորություն արտերկրում: Ենթադրամաշնորհն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ՔՀ «Կամուրջ» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Նոյեմբերյանի պետական քոլեջի, «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՀԿ-ի և Տավուշի մարզպետարանի միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որով նախատեսվում է Նոյեմբերյանի պետական քոլեջում բացել եռաչափ մոդելավորման ժամանակակից լաբորատորիա և խմբակ` «Մարզային համայնքների զարգացումն ու հզորացումը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակում: Քոլեջում կիրականացվի եռաչափ մոդելավորման վճարովի դասընթաց: Հուշագրով մարզպետարանը պատրաստակամ է աջակցել ծրագրի ընթացքում ծագած խնդիրների արդյունավետ լուծմանը, նոր ուսանողների ներգրավմանը և համայնքներում գաղափարի տարածմանը: Նպատակն է` ստեղծել հավասար հնարավորություններ ՏՏ ոլորտում ներգրավվել ցանկացող բոլոր անձանց համար՝ վերջիններիս տալով համապատասխան գիտելիքներ, ըստ հնարավորության ապահովել աշխատանքով, նպաստել սահմանամերձ բնակավայրերի ներքին կյանքի ակտիվացմանը՝ դրանով իսկ երկրի սահմանների ամրապնդմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Վերջին տարիներին, կրթական նոր չափորոշիչներով էսսեագրության մուտքը դպրոցներ բավականին մեծ մարտահրավերների առաջ կանգնեցրեց թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին: Սակայն այս նոր մշակույթի ձևավորման ճանապարհին աշակերտների համար ամենամեծ դժվարությունը սեփական մտքերը ճիշտ…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Grammar Review: Subjunctive Mood / Verbs of Suggestion & Recommendation (էջ 39-40 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը նպատակաուղղված…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Thinking Corner & Vocabulary / Glossary (էջ 34-36 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը կենտրոնանում է բառապաշարի ընդլայնման, քննադատական…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Writing Corner: What is a Paragraph? (էջ 28-29 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը հանգուցային է 12-րդ դասարանի սովորողների…
Բարի երեկո, հարգելի' գործընկերներ: Մեր օրերում հաճախ բախվում ենք այն խնդրին, որ գրականության դասաժամերին հաճախ աշակերտների համար պարզ չի լինում որևէ գրական հերոսի կերպարը, վերջինիս արարքներ:Թվային դարաշրջանի աշակերտի համար դասական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց