Հայ սերնդի ազգային, հայրենասիրական ոգով դաստիարակության մեջ է հայ ազգի հարատևման, նրա առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև համազգային նպատակների իրականացման` միակ և արդյունավետ ճանապարհը:
«...ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդություն ունի, նա էլ ապագա ունի»
Հայրենապաշտական դաստիարակություն - ահա´ մեր փրկության խարիսխը...
Ականջալուր լինելով Նժդեհյան պատգամներին՝ Հրազդանի թիվ 7 միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտ-աշակերտուհիներ ներկա գտնվեցին սույն թվականի հոկտեմբերի 19-ին Հրթիռահրետանային զորքերի օրվան նվիրված միջոցառմանը, որ կազմակերպվել էր ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամասում: Այն աշակերտներին պատգամում էր անմնացորդ նվիրում հայրենիքին, անկոտրում մարտական կամք և հաղթական ոգի:
Միջոցառման ընթացքում հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները դաշտային պայմաններում ներկայացրեցին ցուցադրական վարժանքներ՝ պայմանական թշնամուն հրթիռահրետանային ստորաբաժանումների միջոցներով ոչնչացնելու սցենարով:
Շարահրապարակում հավաքվածներին ողջունեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով իր ելույթում փաստեց, որ Արցախյան հերոսամարտի տարիներին, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մեծ է եղել հրթիռահրետանային զորքերի դերը, մարտական գործողությունների ընթացքում նրանք պատվով կատարել են առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հրետանավորների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը:
Աշակերտներին համակել էին միաժամանակ երկու զգացողություն՝հպարտություն և հուզմունք: Միջոցառումը ապագա զորակոչիկների համար ոգևորող էր, նույնքան տպավորիչ էր նաև աշակերտուհիների համար: Նրանք հասկացան, որ հայրենիքի պաշտպանությունը հայ մարդու համար ամենապատվաբեր գործն է, և որ իսկական հայուհիները, հայոց աշխախարհի փափկասուն տիկնանց նման, միշտ տղամարդկանց կողքին պետք է լինեն և հող հայրենիի արդար պահանջով վտանգի պահին նրանց պիտի մղեն նորանոր հաղթանակների և քաջագործությունների:
Հայոց բանակը մեր երեկն է, մեր այսօրը, մեր վաղվա օրը... մեր հարատևության առհավատչյան, մեր լինելիության երաշխիքը:
Շնորհավո′ր տոնդ հայ հրետանավոր, որ անտեսելով բոլոր վտանգները, կանգնում ես զազրագործ թշնամուն դեմ հանդիման ու հետ ես մղում անօրեն դիպուկահարին ու հետախույզին: Դու քո արյամբ կառուցեցիր հայոց բանակն ու այսօր ամեն ժամ ու րոպե ապացուցում ես հայոց բանակի մարտունակությունը և քո վստահությամբ ու հոգատարությամբ առավել ամրացնում ես քո երկրի բնագծերը:
Գոհար Միքայելյան
Հրազդանի թիվ 7 միջնակարգ դպրոց
Պատմության ուսուցչուհի
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց