ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անկախության տոնին նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 27, 2016
Դպրոցական անցուդարձ

  Սեպտեմբերի 20-ին Մասիս քաղաքի հ․3 հիմն. դպրոցի IXա և IXբ դասարանների աշակերտները ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ իրենց դասղեկների` Վ. Համբարձումյանի,  Մ. Բարսեղյանի,զինղեկ` Օ.Ղարիբյանի, կազմակերպիչ` Անի Ավագյանի,  պատմության  ուսուցչուհի` Հ. Ղազարյանի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Գ. Ստեփանյանի հետ միասին այցելեցին ք. Արտաշատի  ՊՆ. Կապի զորամաս , որը նախատեսված էր համապատասխան զորամասի և դպրոցի միջոցառումների տարեկան պլանով: Աշակերտները նախ ծաղիկներ դրեցին զորամասում տեղակայված խաչքարին, որից հետո այցելեցին վաշտերի զորանոցներ, մանրամասն ծանոթացան զինվորների առօրյային:  Այնուհետև աշակերտները հանդես եկան իրենց համերգային ծրագրով` ազգագրական, ռազմահայրենասիրական երգեր, պարեր ու ասմունք, որոնց միացան նաև զինվորները: Միջոցառման վերջում զորամասի հրամանատարությունը աշակերտներին նվիրեց նվերներ և պատվոգրեր: