ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մեր երկրում մեծ հետաքրքրություն կա չինարեն լեզվի և մշակույթի ուսումնասիրման նկատմամբ, որի դրսևորումներից է «Հայ-չինական բարեկամության դպրոցի» բացման ժամանակ արձանագրված դիմորդների աննախադեպ ակտիվությունը: Նախարարի խոսքով` վերջին տարիներին նկատելիորեն մեծացել է նաև հայ երիտասարդների հետաքրքրությունը Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության ստանալու նկատմամբ: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ գիտության ոլորտում ևս առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականությանն ուղղված ծրագրերի հետ կապված: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ մայիսին հրավիրված է մասնակցելու Պեկինում կայանալիք «Արհեստական բանականության» միջազգային համաժողովին, որն իր հերթին կնպաստի այս ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանը:
Դեսպան Թիան Էրլուն շեշտել է հայ-չինական կրթական համագործակցության արդյունավետության մասին և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ քայլեր՝ ձեռնարկել առկա ծրագրերն իրագործելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի չինարենի լեզվի ուսուցման կենտրոնի ընդլայման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չինական փոխգործակցության աշխատանքային մի շարք այլ հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց