ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այբբենարանի հանդես Վանաձորի թիվ 18 միջն. դպրոցում

Հոկտեմբերի 27, 2016
Դպրոցական անցուդարձ

           Ասես նորաբողբոջ ծաղիկներ, կախարդական, ոսկեղեն հեքիաթների հերոսների նման Վանաձորի թիվ 18 միջն. դպրոցի 1-ին դասարանի աշակերտները կազմակերպել էին շատ ինքնատիպ ու յուրօրինակ միջոցառում:

Վառ արևի շողերի նման միջոցառումն սկսեցին ողջույնի խոսքով, ամփոփեցին մեկ ամսում սովորածը, կատարեցին հնչյունային վերլուծություն, գտան Ա հնչյուն-տառի տեղը, գտան այն ոսկե բանալին, որով բացելու էին դեպի մեսրոպյան այբուբենի գանձարանը տանող փակ դռները: 1-ին դասարանցիները հայոց տառերի արքա Ա տառին արժանի գովերգեցին:

Ա տառին նվիրված միջոցառումները կազմակերպել էին Ա. Բոշյանը, Վ. Բիջոյանը, Ա. Համբարձումյանը: