Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է. չէ՞ որ յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն պաշտպանելու իրեն վերաբերող տվյալները, թույլ չտալու, որ իր, իր կյանքի, իր առօրյայի եւ իրեն վերաբերող ցանկացած տեղեկություն օգտագործվի ապօրինի կերպով եւ անհանգստացնի իրեն:
2015 թվականին ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը՝ սահմանելով այն կանոնները, որոնք պետք է պահպանել մարդու վերաբերյալ տվյալների հետ առնչվելիս: Օրենքի հիման վրա կրկին 2015 թվականին ստեղծվեց նաև ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որի նպատակն է իրականացնել մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը:
Գործակալության գործունեության առաջին տարիների ընթացքում պարզ դարձավ, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ամենակարեւոր խնդիրներից է երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը: Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունը. բանն այն է, որ երեխաներն իրենց փոքր տարիքի հետևանքով, երբ դեռ գտնվում են ֆիզիկական և մտավոր զարգացման, իրավագիտակցության ձևավորման ճանապարհին, կարող են ամբողջությամբ չգիտակցել իրենց անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը կամ գիտակցեն, բայց չկարողանան պատշաճ կերպով իրականացնել իրենց իրավունքի պաշտպանությունը: Ուստի, երեխաներն, ի տարբերություն չափահասների, լրացուցիչ օժանդակության և ավելի շատ պաշտպանության կարիք ունեն իրենց իրավունքների պաշտպանության հարցում:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված այս ուղեցույցը նպատակ ունի ավելի պրակտիկ խորհուրդներ տարածել, երեխաների անձնական տվյալների պաշտպանության կանոնները ներկայացնել առավել հանրամատչելի ձեւով, պատկերավոր օրինակներով, թեստերով և խնդիրներով և ուղղված է ոչ միայն երեխաների ծնողներին, երեխայի խնամքով կամ կրթությամբ զբաղվող մասնագիտացված կառույցների և հաստատությունների աշխատակիցներին, այլ նաև՝ հենց երեխաներին:
Ուղեցույցը կարող է նաև ծառայել որպես ուսումնական ձեռնարկ՝ երեխաներին իրենց անձնական տվյալների պաշտպանության իրավունքին ծանոթացնելու, անձնական տվյալների նկատմամբ ուշադրությունը բարձրացնելու, ինչպես նաև իրենց վերաբերյալ տվյալների պաշտպանությունն ինքնուրույն իրականացնել սովորեցնելու համար:
«Զգու՛յշ, երեխաներ են» ուղեցույցի հղումը՝ https://www.unicef.org/armenia/media/2761/file։
Նյութի աղբյուրը. unicef.org/armenia
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկել իմ զեկույցը: https://drive.google.com/file/d/1w8I1nk9_bQbjouRqoentRKM1yjUQvW7k/view?usp=sharing
Դպրոցական գնահատման համակարգը երկար տարիներ ընկալվել է որպես կրթության հիմնական չափանիշ: «9 է ստացել՝ լավ է սովորել», «6 է ստացել՝ չի հասկացել»â€¤ նման պարզ ձևակերպումները կարծես հեշտացնում են կրթական գործընթացը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց