Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ձեզ տեսնենք» խորագրով մրցույթ vա և vբ դասարանների աշակերտների միջև «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհիներ Ա.Գյուրջյանի և Ա. Անդրիկյանի նախաձեռնությամբ: Այն նվիրված էր կանանց տոնական միամսյակին, որի նպատակն էր բացահայտել տղաների և աղջիկների կարողությունները: Հանդիսավարների ազդարարելուց հետո «Արև» և «Ծիածան» թիմերն զբաղեցրին իրենց տեղերը , ու սկսվեց մրցույթը: Մրցույթի մասնակիցները կարտոֆիլ մաքրեցին,կոճակ կարեցին, անձեռոցիկ ձևավորեցին: Աշակերտներն ապացուցեցին որ խոր գիտելիքներ ունեն «Տեխնոլոգիա>> առարկայից: Մրցութային համարները ընդմիջվում էին աշակերտների գեղեցիկ ասմունքով, երգերով ու աղջիկների հեզաճկուն պարով: Հաղթեց «Ծիածան» թիմը ,բայց բոլորն էլ ունեցան ձեռքբերումներ՝ բարձր տրամադրություն, սովորելու ձգտում…
Մրցույթի ավարտին դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանի կողմից մասնակիցներին հանձնվեցին գրենական պիտույքներ: Բոլորը բարձր տրամադրությամբ հեռացան՝ իրենց հետ տանելով անմոռաց հուշեր:
Լճաշենի միջնակարգ դպրոց