ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկում՝ «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով

Ապրիլի 3, 2019
Պաշտոնական

«Յուրաքանչյուր մարզային այցելության ժամանակ մենք բախվում ենք  հեռավոր գյուղերում  կրթության խնդիրներին և բացերին: Գյուղական բնակավայրերում  առկա են դպրոցների շենքային անբարենպաստ պայմաններ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն չունենալ կրթության բովանդակության և որակի վրա»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը`  Հոդված 3 ակումբում Factor.am տեղեկատվական կենտրոնի նախաձեռնած «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» քննարկման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Աճարկուտ գյուղի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը, Factor.am-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ կատարվել է դպրոցների ֆիզիկական վիճակի  գույքագրում, առաջնայինն այս պահին դպրոցական շենքերի սեյսմակայնությունն է:  Անցյալ տարի Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հիմնանորագվեց և շահագործման հանձնվեց ԿԳ նախարարության ենթակայության 5 ավագ դպրոց, իսկ այս տարի նորոգվում է 7 ավագ դպրոց:  Ներկայումս սեյսմակայնության նորմերի պահպանման խնդիր ունի  ավելի քան 400 դպրոց: Տարածքային կառավարման նախարարության կողմից Ասիական զարգացման բանկի ծրագրով նորոգման աշխատաքներ են իրականացվում ավելի քան չորս տասնյակ դպրոցներում, սակայն խնդիրներ ունեցող դպրոցների թիվն անհամեմատ ավելի մեծ է: «Մեր հիմնական խնդիրն է` գտնել հավելյալ միջոցներ դպրոցաշինության ծրագրերին ուղղելու համար, - նշել է Ա. Հարությունյանը և շարունակել, - Գյուղական դպրոցների մյուս կարևոր խնդիրը բազմահամակազմ դպրոցների կրթական ծառայությունների որակն է: Այս նպատակով լուծումներ մշակվել են նախկինում, մշակվում են նաև այժմ: Առաջարկվող արդյունավետ տարբերակներից մեկը նման դպրոցներում հեռավար կրթության կազմակերպումն է և այդ ուղղությամբ աշխատնքներ տարվում են»:

ԿԳ նախարարի խոսքով տարիներով կուտակված և որպես ժառանգություն փոխանցված խնդիրների լուծումները  փոխկապակցված են տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների ստեղծման և սոցիալական բազմաթիվ հիմնահարցերի հետ:  

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով`  Ասիական զարգացման բանկի աջակցությամբ սեյսմիկ խնդիրների ունեցող  թվով 46 դպրոցի հիմնանորգման ծրագիր ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել է: Այս տարի կմեկնարկի 31 դպրոցի շինարարություն, ևս 7 դպրոցում շինարարական աշխատանքները մինչև տարեվերջ կավարտվեն և կհանձնվեն շահագործման: Բացի այդ՝ 2018 թվականին ՀՀ պետական բյուջեից  տրամադրվել է 660 մլն դրամ` դպրոցների և նախակրթարանների առաջնային լուծում պահանջող խնդիրների` ջեռուցման, տանիքների նորոգման և այլ աշխատանքների համար. «Տարածքային կառավարման նախարարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 52 նախակրթարանի վերանորոգման հայտ է ստացել, անցյալ տարի նորոգվել է 14 նախակրթարան: Սրանք շարունակական ծրագրեր են, որոնց հաջողությունը մեծապես կախված է նաև համայնքների հզորացումից և զարգացումից»,- նշել է Սուրեն Պապիկյանը:  

ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ` գյուղական փոքր դպրոցները, անկախ աշակերտների քանակից պետք է պահպանվեն. «Եթե գյուղում դպրոց չի լինում, այդ գյուղը մահանում է: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր գյուղ պետք է ունենա իր դպրոցը»,- նշել է Հ. Հովհաննիսյանը` հիշելով, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ոլորտում իրենց առաջին քայլերից մեկն է եղել գյուղական երկու դպրոցի օպտիմալացման կանխումը։ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է իրականացնել «Մեկ դպրոց, մեկ գործարար» ծրագիրը, որի շրջանակում տնտեսվարողները բարեգործական ներդրումներ կկատարեն` ստանձնելով մեկական դպրոցի հիմնանորոգման աշխատանք:

Քննարկմանը մասնակից, Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանի խոսքով` Աճարկուտն ունի 10 աշակերտ, 12 աշխատակից: «Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի ներքին ռազմավարություն եմ մշակել, փոփոխություններ եմ կատարել, որոնք դրական արդյունքներ են տվել, բայց քանի որ հեռավոր գյուղերում մասնագետներ չկան, դա անդրադառնում է կրթության որակի վրա»,- նշել է դպրոցի տնօրենը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքում նշել է. «Հայաստանի դպրոցները վերջին 10 տարում շատ քիչ համակարգիչներ են ստացել, եղածներն էլ արդեն շատ հին են: Այսօր ունենք գյուղական դպրոցներ, որտեղ կա 3 համակարգիչ՝ 2008 թվականի արտադրության։ Գույքի խնդիրը ևս լուրջ է, լաբորատորիաների մասին էլ չեմ խոսում», - նշել է փորձագետը։

Նշենք, որ Factor.am-ը ներկայացրել է «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակում ստեղծված տեսաֆիլմ, որում անդրադարձ է կատարված Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքների կրթության հիմնախնդիրներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան