ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Օրակարգի հարցը՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ նոր խմբագրությամբ նախագիծը, ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նրա խոսքով՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը գործում է 2008 թվականից, սակայն իրավական ակտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտներ են առաջացնում՝ երեխաների կրթության կազմակերպման տեսանկյունից: «Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից կարևորվում է երեխաների վաղ ընդգրկումը կրթական ծրագրերում: Երեխայի բնականոն զարգացումը և որակյալ նախադպրոցական կրթությունը մեծապես պայմանավորում են մարդու հետագա հաջողություններն ու անհաջողությունները կրթական բոլոր մակարդակներում, նպաստում նրա կարողությունների զարգացմանը` միջավայրում հարմարվելու և սոցիալականացման հարցերում: Բազմաթիվ ուսումնասիրությունները փաստում են նաև, որ ներդրումները մանկան վաղ զարգացման և նախադպրոցական կրթության ոլորտներում ունենում են տնտեսական մեծ նշանակություն և երկարաժամկետ հիմնարար ազդեցություն հասարակության և տնտեսության զարգացման վրա»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ ընդգծելով, որ նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար օրենքով ամրագրված չեն պետական և համայնքային բյուջեներից հաստատությունների ֆինանսավորման, երեխաների կրթության կազմակերպման, կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի և սննդի կազմակերպման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտեր։ Նրա խոսքով՝ քանի որ մանկապարտեզները համայնքային ենթակայության են, և պետբյուջեից ներդրում չի արվում, այն մեծ խնդիրներ է առաջացնում շատ համայնքներում: «Թեև ՀՀ կառավարությունը՝ որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման քաղաքականությունը, այնուամենայնիվ, հանրապետության 201 համայնքում առհասարակ չկան նախադպրոցական կրթական ծառայություններ: Բացի այդ, նախադպրոցական ծառայությունների մատչելիությունը խիստ անհավասար է ՀՀ տարբեր տարածաշրջաններում: Օրինակ, սննդի կազմակերպումը յուրաքանչյուր երեխայի համար տատանվում է 50-500 դրամի սահմաններում, որը բերում է լրջագույն անհավասար պայմանների»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ ընդգծելով, որ համընդհանուր ներառման գաղափարը պետք է սկսի իրագործվել նախադպրոցական տարիքից, քանի որ, ըստ բանախոսի, ինչքան վաղ բացահայտվի երեխայի կարիքը, այնքան ավելի արագ կլուծվեն խնդիրները: Դրա համար, սակայն, անհրաժեշտ են համապատասխան ֆիզիկական միջավայր, մանկավարժների պատրաստում, հասարակության հետ աշխատանք: «Օրենքի նախագծով առաջարկում ենք նախ լիազորությունների հստակեցում, ապա մեկ միասնական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծում, որը դժվարագույն կետերից մեկն է լինելու»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ տեղեկացնելով, որ օրենքի՝ նոր խմբագրությամբ նախագիծը լրամշակվել է «Հույսի կամուրջ», «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», «Դիսըբիլիթի ինֆո» կազմակերպությունների և ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի հետ համագործակցությամբ:
Զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, որոնք հիմնականում վերաբերել են օրենքի դրույթների իրավական երաշխիքների ապահովման, ծառայությունների ստանդարտացման և երեխաների համար հավասար մրցակցային պայմանների ապահովման, ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կրթության իրավունքի ապահովման, գյուղական համայնքների մանկապարտեզների, մանկավարժների վարձատրության և այլ խնդիրների:
ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն անդրադարձել է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներին՝ ընդգծելով, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելուց, այն է՝ համապատասխան լիազորությունների սահմանումից հետո, գյուղական վայրերում որոշակի կերպով կլուծվի նախադպրոցական կրթության մատչելիության հարցը: Լուսինե Առաքելյանը նաև նշել է, որ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հնչեցված առաջարկները՝ և՛ ձևաչափի, և՛ բովանդակության, և՛ թե իրավական տեսանկյունից, կքննարկվեն և տեղ կգտնեն լրամշակված տարբերակում: Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ օրենքի նախագիծն անցնելու է հանրային քննարկումների շարք, հետևաբար նախարարությունը բաց է ցանկացած առաջարկի համար:
Նիստի ավարտին հասարակական խորհուրդը կայացրել է որոշում՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ նոր խմբագրությամբ նախագծին հավանություն տալու մասին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան