ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցներում բացվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու նպատակով: Նախաձեռնությունն կիրագործվի ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ` «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկյացուցչության կողմից ԵՄ ֆինանսովորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության` հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Նախագծի մեկնարկին ընդառաջ Աղվերանում տեղի է ունեցել «Մասնագիտական կողմնորոշման ակումբների ներդրում և գնահատում ընդգրկված հանրակրթական ուսումնական հաստատությունենրում» խորագրով աշխատաժողովը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում` ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ մասնագիտական կողմնորոշման աջակցությունը կրթության և դաստիարակության կարևոր բաղադրիչ է և աշխարհի շատ երկրների դպրոցներում նման կենտրոններ գործում են. «Առանց մասնագիտական կողմնորոշման կենտրոնների` կրթության հետագա արդյունավետ պլանավորումն ու կարիերայի կառուցումը գրեթե անհնար է: Այսօր աշխարհում շատ արագ փոխվում են մասնագիտությունները. Կա վերլուծություն, որ կարճ ժամանակ անց այսօր դեռևա գոյություն ունեցող շատ մասնագիտություններ ապագայում այլևս չեն լինի, դրանք պարզապես կվերանան: Այս մարտահրավերների առկայության պայմաններում ավելի ու ավելի է կարևորվում պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը: Կրթության շարունակականության պլանավորումն ու մասնագիտական նախնական կողմնորոշումը պետք է սկսել միջին դպրոցից, որովհետև բազային հիմնական գիտելիքներն աշակերտը ձեռք է բերում միջին դասարաններում, և այդ ժամանակ են ձևավորվում երեխայի նախասիրությունները: Հենց այս նկատառումներից ելնելով փորձնական ծրագրում ավագ դպրոցներ չեն ընդգրկվել, որովհետև ավագ դպրոցում աշակերտն արդեն պետք է կողմնորոշված լինի և ստանա նախամասնագիտական հոսքային ուսուցում: Մենք ուսումնասիրել ենք ավագ դպրոցներում աշակերտների հոսքային դասարանների փոփոխությունը, որը ցույց է տալիս, որ երեխաները մեծ մասամբ փոխում են նախապես ընտրած հոսքը `բնագիտականից հումանիտար, կամ հակառակը: Սա նշանակում է, որ երեխաները մինչև վերջ չեն կարողանում կողմնորոշվել մասնագիտության հարցում: Նրանք երբեմն շատ հաճախ մասնագիտություն են ընտրում ծնողների կամ շրջապատի ազդեցությամբ, իսկ կարճ ժամանակ անց հիասթափություն են ապրում»,- նշել է Աշոտ Արշակյանը: Նրա խոսքով ԿԳ նախարարությունը Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի հետ տարիներ շարունակ համագործակցել է` իրականացնելով տարբեր հետազոտություններ և մոդուլների մշակման աշխատանքներ:
Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանն իր զեկույցում ներկայացրել է աշխատաշուկայում գործազրկության և մասնագիտությունների կապի ընդհանուր պատկերը և այս համատեքստում ճիշտ կողմնորոշման կարևորությունը: Նա իր խոսքում նշել է, որ դպրոցներին առաջարկվող լավագույն մոդելը մասնագիտական կողոմնորոշման ակումբների ստեղծումն է. «Մեթոդական տեսանկյունից մասնագիտության կոմնորոշման հիմքում դրված է անձի բացահայտումը և ինքնագնահատումը, որը կարող է իրականացվել ինտերակտիվ նոր մեթոդներով` աշակերտի ակտիվ ներգրավման ճանապարհով: Երկրորդ գործոնն աշխատանքի և պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքի ձևավորումն է և երրորդը` կարիերայի և ձեռներեցության հմտությունների զարգացումն է»,- նշել է Հայկուհի Գևորգյանը:
Նշենք, որ աշխատաժողովի ավարտից հետո ծրագրում ընդգրկված դպրոցների մասնագետները եռօրյա վերապատրաստում են անցնելու, դպրոցներում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ ձևավորվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ: Դպրոցներում մասնագիտական կողմնորաշման թեմայի շրջանակում աշակերտներին կմատուցվեն ընդհանուր գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող վերացող և նոր ստեղծվող մասնագիտությունների մասին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան