«Արարատի պես պարզ, վեհանիստ է. Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել. Միայն նա է առասպելի չափ մեծ ու հավերժական: Նա է, որ խորհրդանշում է հայ հոգին, ինչպես Արարատը հայ բնաշխարհը. Կոմիտաս»….
Ահա այսպիսի բառերով սկսվեց Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 դպրոցում Կոմիտասի 150 ամյակին նվիրված ցերեկույթը, որը ճամփա առ ճամփա հանդիսատեսին տարավ նրա կյանքի հայտնի և ոչ այնքան հայտնի ուղղություններով: Իհարկե, 11-ամյա տաճկախոս որբուկի համար կյանքի դժվարություններին դիմանալը գրեթե անհնար էր, բայց հայրենիք եկած փոքրիկ Սողոմոնը կարողացավ տանել դրանք, և իր ապրածն ու զգացածը արտացոլեց երգերում: Մասնակից աղջիկները շատ գեղեցիկ կատարում են «Կաքավիկ», «Առնեմ էրթամ», «Հոյ Նազան» երգերը, իսկ «Մոկաց հարսներ»-ը իր պարով էլ ավելի գեղեցիկ դարձրեց պարուհի Նարեն: Աշակերտների խոսքը հատկապես զգացմունքային դարձավ Կոմիտասի կյանքի 3-րդ հատվածի մասին խոսքերում, ճամփա, որում հանճարը ապրեցրեց իրեն և իր ժողովրդի հոգին տարավ աշխարհին: Ցերեկույթին Դ.Վարուժանի, Գր.Զոհրապի «ներկայությունը հանդիսատեսին տարան 1915թիվ, ովքեր ապրելու հույս էին ներշնչում բազում գաղթականների: Հատկապես հուզիչ էին եղեռնի տեսարանները, որոնք ուղեկցվում էին ֆիլմերից վերցված համանման կադրերով, «Դլեյաման»-ի, «Հորովել»-ի ելևէջների ներքո կարծես հանդիսատեսին մասնակիցը դարձնելով այդ վայրագություններին: Դահլիճում լռություն է, խորը, խորհրդավոր, բոլորը հուզված են, այստեղ նստած ամեն մեկը փոքրիկ երեխաների հետ Կոմիտասի ու մեր հայրենակիցների փրկության «Հայր մեր»-ն են շշնջում ու «Տեր ողորմյա»-ն երգում: Սակայն չի ուշանում «Առավոտ լուսո»-ն, որտեղ շարունակում է ապրել ու արարել ՀԱՅԸ և հանճարեղ ԿՈՄԻՏԱՍԸ: Դահլիճում հնչում է Կոմիտասի պատգամը սերունդներին ու բաժանվում միաժամանակ ներկաներին՝ «Երգերս իմ ողջ ժողովրդին ու քեզ եմ նվիրում, սիրելի որդի, պահեք, պահպանեցեք երգերս….»
Գևորգյան Հ.
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց