Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող: «Հորիզոն-2020»-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո:
Ծրագրերից մեկը հաղթել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ «COBRAIN Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլիացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում»: Թեման նեյրոգիտության բնագավառից է: COBRAIN-ը վճռորոշ մեկնարկ կհանդիսանա ուղեղի հետազոտությունների ոլորտում՝ ազգային մրցունակությունն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար: COBRAIN-ի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի և Լունդի համալսարանների հետ՝ ծրագիրը հնարավորություն կընձեռի հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կկատարելագործվեն երիտասարդ հետազոտողների հմտությունները, կընդլայնվեն հետազոտական կարիերայի հնարավորությունները, կզարգանան համալսարանի նորարարական կարողությունները: Ծրագրի արդյունքում համալսարանում կխթանվի գիտական համագործակցության դաշտը, և կզարգանան մարդկային ռեսուրսներն ու հետազոտությունների մեթոդոլոգիական կարողությունները՝ հիմնարար և տրանսլիացիոն նեյրոգիտության մեջ իրականացվելիք գերազանցության և նորարական ծրագրերին ընդառաջ:
Ծրագրերից երկրորդը՝ «Մագնիսական նանոհիբրիդները՝ քաղցկեղի բուժման համար», ներկայացվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) կոորդինացմամբ: Այն ուղղված է քաղցկեղի բուժման անվտանգ և արդյունավետ եղանակի մշակմանը՝ հիմնված ՖՀԻ-ում սինթեզվող նախանշված հատկություններով մագնիսական նանոհիբրիդային նյութերի միջոցով փոփոխական մագնիսական դաշտում գերտաքացման (հիպերթերմիա) եղանակով քաղցկեղային բջիջների ընտրողական քայքայման վրա: Նախագծում որպես գործընկեր կազմակերպություններ են ներգրավված Դույսբուրգ-Էսսենի համալսարանը (Գերմանիա), Սալոնիկիի Արիստոտել համալսարանը (Հունաստան) և Ինտելիջենցիա ընկերությունը (Լյուքսեմբուրգ): Նախատեսվում է, որ նախագծի ընթացքում, բացի մագնիսական նանոհիբրիդների կառուցվածքային ու մագնիսական բնութագրման և դրանց բժշկական կիրառությանն ուղղված աշխատանքներից, նաև կզարգանա ու կամրապնդվի ՖՀԻ-ի գիտական և տեխնոլոգիական ներուժը, կմշակվի գիտական և ինովացիոն գործունեության ռազմավարություն՝ ուղղված նշված ոլորտում ՖՀԻ-ի գերազանցության ապահովմանը, երիտասարդ գիտնականների կարիերային առաջընթացին, միջազգային գիտական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան