«Հովհաննես Թումանյան-150» միջոցառումների շրջանակում Մ. Սիմոնյանն իր պարապած դասարաններում / 7-9-րդ / փորձեց սովորողների ուժերով ներկայացնել Թումանյան մեծ գրողին։
7-րդ դասարանում դաս-միջոցառումն ուսուցչուհին սկսեց ներկայացնել Գ. Լևոնյանի՝ Թումանյանի մասին գրված հուշերը։ Այնուհետև աշակերտուհի Աննա Արամյանը ցուցադրեց իր պատրաստած պաստառը։ Դիտեցին «Մեր մեծերը» շարքի Թումանյանին նվիրված տեսանյութը։ Հակիրճ տեղեկություններ հաղորդեցին գրողի կենսագրությունից։ Արտասանեցին առավել հայտնի բանաստեղծությունները։ Վերջում 4-րդ բ դասարանի սովորողները յոթերորդցիների համար երգեցին «Ա~խ, ի~նչ լավ են սարի վրա...» երգը։
8-րդ դասարանցիները հետաքրքիր ձևով էին պատրաստվել։ Նրանք, տեսանյութերի միջոցով, մեկը մյուսին մարտահրավեր նետելով՝ ընթերցում են Թումանյանի հեքիաթներից և պատմվածքներից մի քանիսը, որոնք համակարգել էր նույն դասարանի սովորող Անի Կիրակոսյանը։ Իսկ Մոնիկա Գյոզալյանը տարբեր տեղերում գտնվող իր դասընկերներին անակնկալ տեսագրել էր՝քառյակներից մեկն արտասանելիս։ Մի քանի աղջիկներ և տղաներ էլ բեմականացրել էին Մեծ գրողի հեքիաթներից մի քանիսը՝ «Անբան Հուռին», «Կիկոսի մահը», «Խոսող ձուկը» և «Սուտասանը»։ Նրանք անակնկալ մտնում էին տարրական դասարաններ և ներկայացնում բեմադրությունը։ Անսպառ էր փոքրիկների ոգևորությունը, որը երևաց նրանց բարձր ծափահարություններից։
9-րդ դասարանում «Թումանյան-150 » թեմայով գործնական աշխատանքի դաս էր։ Նախ սովորողները դիտեցին տեսանյութ՝ «Թումանյանը և սերը» վերնագրով։ Զրույց-բանավեճի միջոցով հայտնեցին իրենց վերաբերմունքը տեսանյութի բովանդակության վերաբերյալ։ Այնուհետև մի քանիսը անհատական, մի քանիսն էլ խմբերով նախապես համակարգչից ընտրված նկարները և նյութերը համակարգեցին և կատարեցին գործնական աշխատանքը։ Յուրաքանչյուր խմբից մեկը մյուս խմբի աշխատանքներից ընտրեց լավագույնները,իսկ փորձագետներ Շահանե Խաչատրյանն ու Արտյոմ Մանուկյանն էլ գնահատեցին և ներկայացրեցին ուսուցչուհուն։
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց