Երուսաղեմ կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, հայկական պատվիրակության մյուս անդամների հետ մասնակցել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին։ Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում` Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգևոր հայրերի հետ` լուսարարապետ Տեր արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանի գլխավորությամբ։
Հանդիպման օրակարգում Երուսաղեմի Հայոց պատրիարքության և ՀՀ կառավարության միջև համագործակցային ուղիների, ինչպես նաև Երուսաղեմում գործող հայկական կրթամշակութային հաստատությունների մի շարք խնդիրների լուծման առաջարկների քննարկումն էր:
Նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է մասնավորապես Մայր դիվանի` Ձեռագրաց տան և Գյուլբենկյան մատենադարանների գործունեությունը` ընդգծելով պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը։ Առաջարկվել է հրավիրել թանգարանագետների և ոլորտի լավագույն մասնագետների, ովքեր իրենց ողջ մասնագիտական փորձը կներդնեն ի նպաստ Մայր դիվանի շարունակական գործունեության։ Նախարարը մատնանշել է նաև Իսրայելում հայագիտական ամբիոնի բացման կաևորությունը` հայկական մշակութային արժեքների պահպանման գործում։
Թարգմանչաց երկրորդական վարժարանի տեսուչ Նարեկ սարկավագ Աբրահամյանը ներկայացրել է դպրոցի խնդիրները` մասնավորապես շեշտելով արևմտահայերեն դասագրքերի բովանդակային վերանայումն ու հասանելիությունը, «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների մասնագիտական ռեսուրսի պակասը։
Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի հետ քննարկվել են վարժարանի լիցենզավորման և հավատարմագրման հարցերը։ Հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը Տ. Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում։
Նշենք, որ Սուրբ Աթոռի գահակալ, Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյան պատրիարքը չի կարողացել հանդիպել պատվիրակության անդամների հետ, քանի որ մեկնել էր Ստամբուլ` մասնակցելու Պոլսո Հայոց պատրիարք Տ. Մեսրոպ Արք. Մութաֆյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց