Էրազմուս+BOOST «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը, մշակվում է միջազգայնացման ազգային ռազմավարությունը. այս մասին ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը տեղեկացրել է նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով՝ այս գործընթացում մշակվելու է երկու փաստաթուղթ, մեկը՝ ազգային մակարդակով, որի շրջանակում բուհերը կունենան միջազգայնացման իրենց ռազմավարական ծրագրերը՝ արդեն ինստիտուցիոնալ մակարդակում: «Քանի որ բուհերի միջազգայնացումը նաև կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի մասին բազմիցս իրենց ելույթներում նշել են ԿԳ նախարարը և նրա տեղակալները, և այն ամրագրված է նաև համապատասխան փաստաթղթերում, ներկայումս մենք զբաղված ենք դրա գործիքակազմի մշակմամբ: Երկու կարևոր ուղղությամբ ենք այս պահին աշխատում՝ ամփոփում ենք ռազմավարական ծրագիրը և զուգահեռ մշակում ազգային պլատֆորմ, որտեղ կտեղադրվեն բուհերի՝ միջազգայնացմանն ուղղված հիմնական ինդիկատորները: Պլատֆորմի միջոցով հատկապես օտարերկրյա ուսանողները մանրամասն տեղեկատվություն կստանան բուհերի և, առհասարակ, Հայաստանի բարձրագույն կրթության մասին»,-նշել է Ռոբերտ Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունն այս տարվա ապրիլի 30-ին կազմակերպում է բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցելու են ծրագրում ընդգրկված ԵՄ անդամ գործընկեր բուհերի ներկայացուցիչներ՝ քննարկելու ծրագրի արդյունքները: Ռոբերտ Սուքիասյանը նաև նշել է, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացված քայլերը և առկա իրավիճակը, ինչպես նաև ռազմավարության նախագծի հիմնական ուղղությունները և զարգացման ուղիները ներկայացվել են Շվեդիայի թագավորական տեխնիկական ինստիտուտում (Ստոկհոլմ), որտեղ տեղի է ունեցել ծրագրի ներկայացուցիչների վերապատրաստում և փորձի փոխանակում: «Քննարկման արդյունքում մեր գործընկեր բուհերից ստացանք բավականին օգտակար կարծիքներ՝ որքանո՞վ է մեր որդեգրած քաղաքականությունը կամ ձևաչափը համընկնում ընդհանուր չափանիշներին: Տարբեր քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում մենք նախանշել ենք մի քանի հիմնական նպատակներ, որոնցից առաջինը միջազգայնացմանը խթանող միջավայրն է և դրան հասնելու համար իրականացվող գործողությունները: Մյուս նպատակը ծրագրի մասով է, որն ավելի շատ բուհերին է վերաբերվում: Երրորդ նպատակը տեսանելիությունն ու գրավչությունն է: Փորձագետների համոզմամբ՝ առանց այս բաղադրիչի, այն է՝ հստակ մարքետինգային քաղաքականության, բուհը չի կարող արձանագրել լուրջ արդյունքներ՝ հատկապես օտարերկրյա ուսանողների ներգրավման հարցում»,-նշել է Ռոբերտ Սուքիասյանը՝ անդրադառնալով նաև չորրորդ նպատակին՝ մարդկային ռեսուրսներին՝ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակում: Այս համատեքստում նշվել է, որ թիրախում են լինելու նաև որոշումներ կայացնող անձինք:
ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կթրության վարչության գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանն իր հերթին մանրամասներ է ներկայացրել մշակվող ազգային պլատֆորմի մասին՝ ընդգծելով, որ արդյունքում ցանկացած շահառուի համար պարզ կլինի ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի և բուհի միջազգայնացման մակարդակը, ինչպես նաև կրթական ծրագրերի մասին տեղեկատվություն և այլն: Արսեն Հակոբյանը նաև նշել է, որ միջազգայնացման չափանիշներում մեծ տեղ է տրված օտար լեզվով համատեղ կրթական ծրագրեր և որակավորում ունենալու խնդրին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան