ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի ներուժը կարող է նպաստել ինչպես կրթության, այնպես էլ՝ այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում, ԿԳ նախարարը կարևորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Քուվեյթում հայ ուսանողների համար կազմապերպվող արաբերենի վերապատրաստման դասընթացները և ԵՊՀ-ում գործող «Աբդելազիզ Ալ Բաբտեյնի արաբական մշակույթի» կենտրոնի գործունեությունը: Արայիկ Հարությունյանի խոսքով, բուհական համակարգում առկա փոխգործակցության փորձն անհրաժեշտ է կիրառել նաև հանրակրթության ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լեզուների իմացությունը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ընդգծել է, որ հարաբերությունների ընդլայնման վեկտորը կարող է ընդգրկել ոչ միայն լեզուների վերապատրաստման, այլ նաև բժշկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկական մասնագիտությունների ու հետազոտողների շրջանակը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հայկական կրթական բրենդների մասնավորապես՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» լաբորատորիաների միջազգայնացման հարցին:
Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում ակտիվ համագործակցության առնչությամբ` դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին կարևորել է մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը: Հայտնելով արաբական կողմի պատրաստակամությունը հարաբերությունների զարգացման առնչությամբ՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց նոր խթան կարող է հաղորդել Քուվեյթի կրթության և գիտության նախարարի այցը Հայաստան: Դեսպանը միաժամանակ տեղեկացրել է, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի կողմից մեծ հետաքրքրություն կա Հայաստանի կրթության համակարգի նկատմամբ:
Իր հերթին ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է երկու երկրների կրթության համակարգում հետագա համագործակցության զարգացման նպատակով Քուվեյթի կրթության նախարարի այցի կազմակերպումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կրթության համակարգում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 4-րդ դասարանի աշակերտների համար խաղը դեռևս մնում է աշխարհը ճանաչելու ամենահզոր միջոցը: Ես հաճախ եմ օգտագործում LearningApps և Wordwall հարթակները՝ սովորական վարժությունները…
«Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր շատ է խոսվում ձևավորող գնահատման մասին, բայց ինձ համար այն առաջին հերթին աշակերտի հետ ջերմ երկխոսությունն է: Կարևոր է, որ երեխան չվախենա սխալվելուց և գիտակցի, որ իր…
Ներածական տեքստի սևագիր. «Հարգելի՛ գործընկերներ, յուրաքանչյուրս էլ գիտենք, թե ինչ լարվածություն է առաջացնում դասալսումը, երբ այն դիտարկվում է որպես "գնահատման" գործիք: Մ/մ ղեկավարներս և տնօրենության ներկայացուցիչներս հաճախ բախվում ենք այս…
Ինչպիսի սերունդ է ձևավորում պատմության և հասարակագիտության ուսուցիչը Հարգելի՛ գործընկերներ, նոր չափորոշիչը մեզանից այլևս «փաստեր անգիր անող» սերունդ չի ուզում: Մեր առջև խնդիր է դրված ձևավորել կարողունակ քաղաքացի, որը. Քննադատաբար…
Ցանկանում եմ կիսվել այս հետաքրքիր «Ֆիշբուոն» (Fishbone) մեթոդի կիրառմամբ, որը ստացել է «Fishbone Diagram» (ձկան կմախքի գծապատկեր) անվանումը: Գծապատկերի կառուցվածքային հիմանական բաղադրիչներն են. Գլխի հատված. այստեղ զետեղվում է վերլուծվող նախադասությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց