ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ազգային փոքրամասնությունների և լեզուների եվրոպական խարտիայի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով նախատեսված հերթական 5-րդ զեկույցի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային նիստը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ պետական գերատեսչությունների` վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի, կրթության և գիտության, արդարադատության, մշակույթի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ազգային վիճակագրական ծառայության և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ: Աշխատանքները համակարգում է ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիյա Բալասանյանը:
Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2018 թվականի նոյեմբերի 28-ին կայացված որոշմամբ հաստատվել է փոքրամասնությունների լեզուների խարտիայի զեկույցների հրապարակման նոր ժամանակացույց: Ըստ այդմ` 2019 թվականից սկսած հրապարակվելու են հնգամյա պարբերական զեկույցներ, իսկ երկուսուկես տարվա ընթացքում պետք է ներկայացվի միջանկյալ զեկույց: Նախկինում խարտիայի պարբերական զեկույցները ներկայացվում էին երեք տարվա պերբերականությամբ: Հայաստանը խարտիայի պարբերական հինգերորդ զեկույցի միջանկյալ տարբերակը պետք է ներկայացնի 2019թ. մայիսին, իսկ մեր երկրի վերջին զեկույցը ներկայացվել է 2016 թվականին: Իր խոսքում ԿԳՆ վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ զեկույցում ընդգրկվելու են պետության կողմից ազգային փոքրամասնությունների կրթության, լեզվի և մշակությի պահպանման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև անդրադարձ կկատարվի առկա խնդիրներին և լուծումների առաջարկներին:
Քննարկման ընթացքում նշվել է, որ միջանկյալ զեկույցը նախատեսվում է քննարկել նաև ազգային փոքրամասնությունների համայնքների հետ:
Նշենք նաև, որ նախորդ զեկույցների արդյունքներով Հայաստանն արձանագրել է դրական ցուցանիշներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 4-րդ դասարանի աշակերտների համար խաղը դեռևս մնում է աշխարհը ճանաչելու ամենահզոր միջոցը: Ես հաճախ եմ օգտագործում LearningApps և Wordwall հարթակները՝ սովորական վարժությունները…
«Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր շատ է խոսվում ձևավորող գնահատման մասին, բայց ինձ համար այն առաջին հերթին աշակերտի հետ ջերմ երկխոսությունն է: Կարևոր է, որ երեխան չվախենա սխալվելուց և գիտակցի, որ իր…
Ներածական տեքստի սևագիր. «Հարգելի՛ գործընկերներ, յուրաքանչյուրս էլ գիտենք, թե ինչ լարվածություն է առաջացնում դասալսումը, երբ այն դիտարկվում է որպես "գնահատման" գործիք: Մ/մ ղեկավարներս և տնօրենության ներկայացուցիչներս հաճախ բախվում ենք այս…
Ինչպիսի սերունդ է ձևավորում պատմության և հասարակագիտության ուսուցիչը Հարգելի՛ գործընկերներ, նոր չափորոշիչը մեզանից այլևս «փաստեր անգիր անող» սերունդ չի ուզում: Մեր առջև խնդիր է դրված ձևավորել կարողունակ քաղաքացի, որը. Քննադատաբար…
Ցանկանում եմ կիսվել այս հետաքրքիր «Ֆիշբուոն» (Fishbone) մեթոդի կիրառմամբ, որը ստացել է «Fishbone Diagram» (ձկան կմախքի գծապատկեր) անվանումը: Գծապատկերի կառուցվածքային հիմանական բաղադրիչներն են. Գլխի հատված. այստեղ զետեղվում է վերլուծվող նախադասությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց