ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի տնօրինության նիստին: Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Մատենադարանի վաղամեռիկ տնօրեն Հրաչյա Թամրազյանի հիշատակը:
Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է այն հանգամանքը, որ Մատենադարանի ներկայիս աշխատակազմը պետք է հնարավոր ամեն ինչ անի` ազգային արժեք համարվող հին ձեռագրերի ինստիտուտի տասնյակ տարիներով ձևավորված լավագույն ավանդույթները ոչ միայն պահպանելու, այլև եկող սերունդներին փոխանցելու ուղղությամբ: «Ավանդաբար Մատենադարանի յուրաքանչյուր աշխատակից, անձնական պատասխանատվության և նվիրումի շնորհիվ, ոչ միայն պահպանել, այլ նույնիսկ փայփայել է մեր ազգային հպարտություն ձեռագրերը: Գիտեմ, որ Մատենադարանի ներքին կանոնակարգի համաձայն` յուրաքանչյուր աշխատակից նյութական լիակատար պատասխանատվություն է կրում ձեռագրերի պահպանության և անվտանգության հարցում, սակայն դեռևս չունենք հին ձեռագրի պահպանության կարգ` անկախ այն հանգամանքից` այդ ձեռագրերը պահպանվում են Մատենադարանում, այլ թանգարաններում, թե մասնավոր հավաքածուներում»,-նշել է նախարարը:
Հաշվի առնելով Մատենադարանի մասնագիտացումների բացառիկությունը` ձեռագրագիտություն, միջնադարագիտություն և այլն, ինչպես նաև կադրերի երիտասարդացման անհրաժեշտությունը` նախարարն ընդգծել է տեղական և միջազգային ուսումնական հաստատությունների և կառույցների հետ հստակ նախագծերի իրականացման կարևորությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են Մատենադարանի Արցախի մասնաճյուղի կարգավիճակի հստակեցման, առաջիկայում տնօրենի թափուր պաշտոնի ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ձեռագրերի պահպանության և անվտանգության, կառույցի ֆինանսական և աշխատանքային հիմնախնդիրներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց