Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 22.01.2019թ. թիվ 20-Ա/2 հրամանով հաստատված «Երևան քաղաքում առնվազն 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում» գործողության կատարման ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որում ներգրավված են ԿԳՆ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ: Խմբի նպատակն է հնարավորինս անցնցում ապահովել համընդհանուր ներառական կրթության անցումը Երևան քաղաքում: Խումբն արդեն անցկացրել է շուրջ տասը հանդիպում, որոնց ընթացքում իրականացվել է փաստացի տվյալների հավաքագրում, հատուկ և հանրակրթական դպրոցներում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման արդյունքների ամփոփում: Քննարկվել է նաև Երևանի հատուկ դպրոցները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպելու ճանապարհային քարտեզը: Մասնագիտական ճանապարհային քարտեզը վերաբերելու է ոչ միայն երեխաներին, այլ նաև աշխատակիցներին: Ներկայումս իրականացվում է նաև սոցիալական գնահատում, որը ևս իր հերթին պետք է նպաստի երեխայի անցնցում տեղափոխումը հատուկ դպրոցից հանրակրթական դպրոցներ: Բացի այդ, ստեղծվելու են իրազեկման խմբեր, որոնք պարբերաբար հանդիպումներ են ունենալու երեխաների, ծնողների և ուսուցիչների հետ, ինչպես նաև տեղի են ունենալու վերապատրաստումներ, որոնք ներառելու են ոչ միայն հատուկ մանկավարժներին, այլ նաև առարկայական ուսուցիչներին: Աշխատանքային խումբն իր առաջարկները կներկայացնի համընդհանուր ներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբին, որի կազմում են ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առողջապահության և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց