ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են միջազային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ արդեն իրականացվող և նախատեսված ծրագրերը: Խորհրդակցությունը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: «Ներկայումս մտել ենք գլոբալ և համակարգված բարեփոխումների փուլ, որի հաջողությունը կախված է նաև յուրաքանչյուրիս մասնակցությունից»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների օրակարգը և յուրաքանչյուր ծրագրի շրջանակում գործընկերների հետ համագործակցությունը:
Մասնավորապես, նախարարի տեղակալն անդրադարձել է այլընտրանքային տարբեր մոդելներով նախադպրոցական կրթական ծառայությունների մատուցման ծրագրին՝ ընդգծելով, որ դրա շրջանակում նախարարության հիմնական գործընկերն է հանդիսանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ որոշ մոդելներ մշակվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, սակայն որպեսզի դրանք իրականացվեն, անհրաժեշտ է համապատասխան բովանդակություն: «Ներկայումս ունենք նախադպրոցական կրթական ծառայությունների մատուցման այլընտրանքային մոդելների համապարփակ փաթեթ՝ դպրոցահեն, համայնքահեն, տնահեն և շարժական: «ԵՄ-ն քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեք մարզերում նախատեսում է ստեղծել նախադպրոցական կրթական ծառայություն մատուցող 35 կառույց: ՀՀ 201 համայնքում, որտեղ նախադպրոցական կրթության ոչ մի ծառայություն չի մատուցվել, առաջիկա երեք տարվա ընթացքում պետք է այն ներդնենք: Հետևաբար, առաջարկել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր գործընկերներին, որ այդ 35 հաստատությունը նախատեսեն վերոնշյալ համայնքներում: Արդյունքում՝ ավելի արագ կկարողանանաք հասնել նախադպրոցական կրթության ծառայությունների լիարժեք մատուցմանը: ԵՄ-ի հետ իրականացվող այս ծրագիրը խթանելու է նաև կանանց զբաղունակության ապահովմանը մարզերում, ինչպես նաև, օրինակ, մայրերի, տատիկների վերապատրաստմանը և ներգրավմանն աշխատաշուկայում, տվյալ դեպքում՝ այդ ուսումնական հաստատություններում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ տեղեկացնելով նաև, որ նախատեսվում է մշակել կրթության զարգացման ծրագիր, որում գլոբալ թիրախներ կսահմանվեն 2030 թվականի համար: Ծրագիրը կունենա նաև ճանապարհային քարտեզ 2025 թվականի համար, որում կսահմանվեն միջանկյալ թիրախներ` կապված բյուջեի հետ: Արևիկ Անափիոսյանն անդրադարձել է նաև հանրակրթության պետական չափորոշիչի և առարկայական չափորոշիչների և ծրագրերի բարեփոխումների փաթեթին, որը պետք է իրականացվի Համաշխարհային բանկի և «ԵՄ-ն ի նպաստ նորարարության» ծրագրի շրջանակում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ բարեփոխումները համակարգային բնութ են ունենալու և պահանջելու են մասնակից բոլոր կողմերի նվիրումը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց