ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հերթական քայլը` կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության

Մարտի 11, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Շնորհավորելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս հուշագրի ստորագրմամբ ևս մեկ քայլ է արվում՝ կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության առումով: «Գիտեք, որ հատկապես վերջին ամիսներին մենք շատ ենք խոսել ու նաև գործել բիզնեսին կրթության ոլորտ բերելու ուղղությամբ՝ նրանց առաջարկելով մեր կրթական ծրագրերը և ծառայությունները: Անցյալ տարի մի շարք պայմանագրեր են ստորագրվել, և այսօր հերթական հուշագիրն է կնքվում գերմանական հայտնի հսկաներից մեկի՝ «ԿՆԱՈՒՖ» ընկերության հետ, որը ներկայացված է մեր երկրի շինարարության ոլորտում: Հուշագրի արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում կվերապատրաստվեն մասնագետներ, ինչպես նաև ընկերությունը հնարավորություն կստեղծի այստեղ լաբորատորիա հիմնել: Արդյունքում՝ ժամանակակից սարքերով և տեխնիկայով կնախապատրաստենք մասնագետներ և նրանց կփոխանցենք լավագույն գիտելիքներն և հմտությունները: Բացի այդ, լաբորատորիան կնպաստի շինարարական ոլորտում նոր տեխնոլոգիաների օգտագործմանը: Իսկ այն, որ գերմանական ընկերությունները հաջողված փորձ ունեն այս ոլորտում, դրա բազմաթիվ վկայություններ կան: Միջին մասնագիտական կրթության ոլորտում Գերմանիայում և հարակից երկրներում ընկերություններն ակտիվ համագործակցում են ուսումնական հաստատությունների հետ, և այս առումով մենք ողջունում ենք մեր գործընկերների քայլը՝ միասին ՄԿՈՒ հաստատությունները պատշաճ մակարդակի բերելու համար»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ  հետագայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները՝ նմանօրինակ հնարավորություններ ստեղծելով նաև մյուս ուսհաստատությունների համար: «Սա փոխշահավետ համագործակցության օրինակ է, երբ ոլորտի ընկերությունները ներդրում են անում ուսհաստատությունում, որը հետագայում որպես մասնագետ վերադառնում է ոլորտ՝ այն ավելի զարգացնելով: Համոզված ենք, որ եթե բիզնեսն ակտիվ չհամագործակցի այս ոլորտում, ապա մենք մեծ դժվարություններ կունենաք որակի բարձրացման առումով»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանի խոսքով՝ «ԿՆԱՈՒՖ» ընկերությունը հիմնվել է դեռ անցյալ դարի 30-ականներին: «Շուրջ 25 տարի առաջ ընկերությունը սկսել է աշխատել նաև ԱՊՀ շուկայում: Հայաստանում սա առաջին փորձն է. ներկայումս մշակվում են նոր մասնագիտության չափորոշիչներ, որի արդյունքում կպատրաստվեն համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կբարձրանան վարպետների մասնագիտական որակները»-,նշել է նա:

Նշենք, որ համաձայն հուշագրի՝ ԿԳ նախարարությունը պարտավորվում է՝ կատարելագործել նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության  շինարարական ոլորտի մասնագիտությունների առկա պետական կրթական չափորոշիչները, ուսումնական ու մոդուլային  ծրագրերը, մշակել նորերը, կատարել լրացումներ և փոփոխություններ ՄԿՈՒ մասնագիտությունների և որակավորումների ցանկում: Նպաստել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև շինարարական ոլորտի նորարարական տեխնոլոգիաներ պարունակող որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը: Նպաստել շինարարական ոլորտի մասնագիտությունների գծով նպատակային նախապատրաստմանը: Շինարարական ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատություններում ուսուցման որակի բարելավման նպատակով ներդնել «ԿՆԱՈՒՖ» ընկերության կողմից մշակված ուսումնական ձեռնարկները և այլն: «ԿՆԱՈՒՖ» ընկերության պարտականություններն են՝ մասնակցել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության  շինարարական ոլորտի մասնագիտությունների նոր պետական կրթական չափորոշիչների և համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերի մշակմանը, աջակցել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման, դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը: ՄԿՈՒ հաստատությունների հետ համատեղ օժանդակել սովորող երիտասարդների շրջանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպմանը: Ցուցաբերել մեթոդական և տեխնիկական օժանդակություն «ԿՆԱՈՒՖ» ընկերության Ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը և ՄԿՈՒ հաստատություններում շինարարական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանը: Մասնակցել շինարարական որոլտի մասնագիտությունների համար դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: