ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեիտենինի հետ: Արևիկ Անափիոսյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրա ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության 2019-20 թթ. գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, կարևորվել է վաղ մանկության ուսումնառության ծառայությունների մատչելիության խնդիրը. այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրին: Նշվել է, որ հիմնադրամի աջակցությամբ մշակվել և փորձնական կարգով ներդրվել են վերոնշյալ մոդելները, որոնք կարող են կիրառվել փոքր համայնքներում: Առաջիկա տարիներին նախատեսվում է ևս 35 նման հաստատությունների հիմնում ՀՀ մի շարք մարզերի փոքր համայնքներում: Նշվել է, որ նման հաստատություններում կանանց ներգրավումը կնպաստի աշխատաշուկայում վերջիններիս զբաղվածության ապահովմանը: Արևիկ Անափիոսյանը նշել է, որ պատրաստվել են նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ինստիտուցիոնալիզացման իրավական ակտերի նախագծեր՝ ստեղծելու հնարավորություն այլընտրանքային մոդելների ներդրման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներառական կրթության հարցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի շարունակական աջակցության հարցը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ներառական կրթության բարեփոխումների իրականացմանը՝ նախադպրոցական և դպրոցական մակարդակներում: Նշվել է, որ հիմնադրամը պատրաստ է աջակցել համընդհանուր ներառական կրթության ներդրման ծրագրի շրջանակում մանկավարժների վերապատրաստմանը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալը կարևորել է ուսումնական գործընթացում ինտերակտիվ, նորարարական մեթոդների կիրառման և քննական մտածողության ձևավորման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվում է հանրակրթության պետական չափորոշիչի և առարկայական ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման և, առհասարակ, կրթական բովանդակության և ուսումնական նյութերի վերանայման գործընթաց:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի կառավարման խնդրին՝ այդ գործընթացում կարևորելով ՀՀ կրթության և գիտության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց